Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ներսես Պողոսյանին և Գևորգ Սաֆարյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ Այս առնչությամբ պատգամավորը հայտնում է. « «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ Տղաները տոկուն են և վստահ՝ իրենց անմեղության մեջ։ Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։
