Վերածնված,բայց չկենդանացած

Ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ կազմալուծեց  Հայոց համազգային շարժումը՝ՀՀՇ-ն, բացատրեց,  որ այն Վանո Սիրադեղյանից հետո դարձել է գեղի կլուբ, ուստի` անհրաժեշտ է ՀՀՇ-ի պիտակից ազատվել, քանզի մարդկանց մոտ ալերգիա է առաջացնում: Սակայն 2013 թվականին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը եւ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ի բրենդը վերականգնեցին` հայտարարելով ՀՀՇ-ի վերածնունդը: ՀՀՇ հիմնադրումից 25 տարի անց, երբ արդեն ՀՀՇ-ն որպես կուսակցություն գոյություն չուներ և տարրալուծվել էր առաջին նախագահի ստեղծած ՀԱԿ  կուսակցության մեջ, ՀՀՇ-ի ստեղծման ակունքներում կանգնած վերը նշված մարդիկ սկսեցին  գործընթացը, կարծեոլ, որ չպետք է թույլ տալ որ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը կորչի,  իրեննք ոչպես ՀՀՇ-ի  գաղափարախոսության հետնորդն ու շարունակողը դա թույլ չեմ տա: Ավելին, այս մարդիկ խոստացան, որ  ՀՀՇ-ն շարունակելու է պայքարել «Հայաստանում իշխող բռնապետական ռեժիմի դեմ և ձգտելու է երկիրը տանել դեպի սահմանադրական կարգ»: Բայց արի ու տես, որ ՀՀՇ-ում ոչ միայն հետամուտ չեղան սեփական խոստումին, այլ  վերածնունդին հաջորդեց մեռելոցը:  ՀՀՇ-ականները այս ողջ ընթացում  մտածել են  սեփական կաշին փրկելու մասին ու գործել են այդ տարածքում, որն անվտանգ է եղել՝ այդ ճանապարհին կորցնելով արմատական կուսակիցներին: Երեկ կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինք»-ի կազմում։ Ռեյտինգային ընտրակարգով Երևանի կենտրոնում կառաջադրվի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը։ ՀՀՇ վարչության  փակ նիստին միայն Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցել։ Նա, հիշեցնենք, հայտարարել է, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին, նաև կարծիք էր հայտնել, որ դաշինք կարելի է ի է կազմել միայն գաղափարական ընդհանուր հենքի վրա: Հնարավոր է Արզումանյանը հեռանա ՀՀՇ-ից, բայց հաստատ ընդդիմադիր դաշտում նա չի հանգրվանի: Ալեքսանդր Արզումանյանը պատգամավորության չորս տարիների ընթացքում խորհրդարանում հարմար տեղավորվել է, իշխանության հետ ջան-ջիգյար հարաբերություններ հաստատել ու ըստ տեղեկությունների՝ նա լուծել է իր  քաղաքական տեղի հարցը: Մոտ ապագայում նա աշխատանքի կանցնի դիվանագիտական կորպուսում, որեւէ երկրում դեսպան կնշանակվի: Իսկ Կարապետ Ռուբինյանը երկու տարի առաջ հեռացավ ՀՀՇ-ից, քանի որ վերջինս սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ  հյուրընկալեց Բաղրամյան 26-ում, ձեռքսեղմումի աջակցությամբ ողջունեց այդ փոփոխությունները, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանն  նպատակով էին: Ի դեպ, նախագահականի հյուրերի շարքում էր նաեւ Ալիկ Արզումանյանը: Հովհաննես Իգիթյանն էլ աշխատանքի բերումով տարված հիմնական մասը լինում է արտերկրում եւ առանձնապես ներգրավված չէ հայաստանյան քաղաքական կյանքին: Այնպես որ Արարատ Զուրաբյանը <<սամ սեբե ռեժիսոր>> հավանության է արժանացրել իր իսկ սցենարը: Ինչ արդյունավետություն կունենա Զուրաբյանի ներկայությունը Ծառուկյան դաշինքում, դժվար է ասել: Ճիշտ է, Արարատ Զուրաբյանը բոլոր ժամանակներում հանդես է եկել գաղափարական դիրքերից ու անդավաճան է մնացել իր սկզբունքներին, սակայն նա չունի առաջվա ազդեցությունը, նրա նկատմամբ, ինչ խոսք. տարբեր շրջանակներում դեռեւս համակրանք կա, բայց չկա նախկին հզոր ազդեցությունը: Զուրաբյանի աստեղային ժամը 90-ականներին էր, երբ 1996-ին ընտրվեց Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ: Մինչև 1999 թիվը  նրա լայնածավալ բիզնեսի հիմնադրման ու կայացման տարիներ էին, երբ Զուրաբյանի թուրը Վանո Սիրադեղյանի հովանավորչության շնորհիվ կտրում էր աջուձախ: Թե ինչ կարող է հիմա անել Զուրաբյանը, ցույց կտան ընտրությունները: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am