Զենքը վայր դրած գրոհայինների համաներման մասին օրենքը երկարաձգել է
Gazeta.ru-ն` վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը հայտնում է,որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանձնված գրոհայինների համաներման մասին օրենքի գործունեության ժամկետը երկարաձգել է մինչև 2017-ի հունիսի 30-ը: Օրենքի համաձայն` իշխանությունները մեղադրանք չեն ներկայացնի այն գրոհայիններին, որոնք կհամաձայնեն հանձնել զենքն ու ազատ արձակել պատանդներին:
