Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Լեսթերի» դարպասը (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպման 42-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի անցումով շրջանցեց մրցակցի պաշտպանությունը և գրավելով «Լեսթերի» դարպասը, բացեց խաղի հաշիվը: ԱՊԼ, 24-րդ տուր «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» մեկնարկային կազմը՝ Շմեյխել, Սիմպսոն, Մորգան, Հուտ, Ֆուկս, Դրինքուոթեր, Նդիդի, Մուսա, Մահրեզ, Օկազակի, Վարդի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Վալենսիա, Բայի, Սմոլինգ, Ռոխո, Էրերա, Պոգբա, Մատա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ
