400 մարդ է տարհանվել արցունքաբեր գազի կիրառման պատճառով
ТАСС-ը գրում է,որ առնվազն 23 մարդ է տուժել Գերմանիայի Բավարիա դաշնային նահանգի Ամորբախ քաղաքում տոնական միջոցառման ժամանակ անհայտ անձանց կողմից արցունքաբեր գազի կկիրառման հետևանքով: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել տարհանել մոտ 400 մարդու: Հինգ մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում :
