Ռուբեն Վարդանյան. «Բոլորիս ամենաշատը վախեցնում է հարմարավետության գոտին լքելը»

Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել «Սկոլկովո» դպրոցում: Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը հունվարի 31-ին «Երազանքից բարձր» ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի ուսանողների առջեւ: FinBuzz-ը մեջբերում է Վարդանյանի ելույթի հիմնական հատվածները. Առավելությունների ու երազանքների մասին Ես ձեր նկատմամբ ունեմ մի առավելություն. ես ծնվել եւ մեծացել եմ ուրիշ՝ խորհրդային համակարգում: Ինչու՞ է դա առավելություն: Որովհետեւ ցանկացած մարդ պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Իմ երկրորդ առավելությունն այն էր, որ նույնիսկ խորհրդային համակարգի պայմաններում ես պատկերացնում էի, թե ինչպիսին եմ ուզում տեսնել իմ կյանքը 20-25 տարի անց: 1990 թվականին, երբ ես նույն տարիքին էի, ինչ դուք հիմա, և սովորում էի ՄՊՀ տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսում, ջեքփոթ շահեցի. դարձա ԽՍՀՄ այն ժամանակ ամենագովազդվող բանկի՝ «Մենատեպայի» արտահաստիքային աշխատակից: Այն ժամանակվա համար հսկայական գումար էի վաստակում՝ հազար դոլար: Բայց ես որոշում ընդունեցի լքել բանկը եւ միանալ «Տրոյկա դիալոգ» անվանումով մի նախագծի, որը տեղակայված էր երկսենյականոց մի բնակարանում, ուներ մի համակարգիչ, եւ որի կապիտալը կազմում էր 35 հազար դոլար: Եվ կար մի ամերիկացի, ով ասաց, որ ուզում է Ռուսաստանում ճիշտ ներդրումային բանկ ստեղծել: Այնտեղ աշխատավարձս կազմում էր 100 դոլար, այն էլ ստացա միայն վեց ամիս աշխատելուց հետո: Տրամաբանորեն անհնար է ռացիոնալ կերպով բացատրել իմ այդ հիմար որոշումը: Բայց ես այն կայացրի, որովհետեւ երազանք ունեի. ես ցանկանում էի դառնալ պրոֆեսիոնալ ներդրումային բանկիր եւ կառուցել ռուսական ներդրումային բանկ, որը կաշխատեր համաշխարհային չափանիշներին համապատասխան: Եթե դու կարող ես պատկերացնել քո կյանքը 20 տարի անց եւ հասկանում ես, թե ինչպես ես չափելու քո հաջողությունը, ապա կարող ես ընդունել այնպիսի որոշումներ, որոնք շրջապատին կթվան ոչ այնքան տրամաբանական: Ներդրումային-բանկային բիզնեսով զբաղվելը նշանակում էր ոչ միայն փող վաստակել, այլև փոխել երկիրը: Ես հասկանում էի՝ որքան արագ մենք կառուցենք ֆոնդային շուկա, այնքան արագ մենք կհեռանանք այն երկրի տեսակից, որտեղ շատ կարեւոր էր յուրացնել բյուջեն, և կշարժվենք դեպի այն տեսակը, որտեղ կա կապիտալիզացիա եւ շուկայական արժեք: Իմ երազանքը երբեք չի փոխվել, այն պարզապես ձեւափոխվել է տարբեր նախագծերի: Ես միշտ ուզում էի փոխել աշխարհը դեպի լավը: Ազատության, վախերի, որոշումների ընդունման եւ պատասխանատվության մասին Արտագաղթը եւ ձեռներեցությունը շատ նման երեւույթներ են: Ե՛վ արտագաղթը, եւ՛ձեռներեցությունը մարդուց պահանջում են նույն բանը՝ հարմարավետության գոտուց դուրս գալու ունակություն: Մեզ՝ բոլորիս համար, ամենասարսափելին հարմարավետության գոտուց դուրս գալն է: Ձեզանից շատ քչերն են դրան պատրաստ: Որովհետեւ պարզվում է, որ վախենում եք՝ իսկ եթե չստացվի՞: Եվ այդ պատճառով մարդկանց 95%-ը սովորաբար չի սիրում նման պատասխանատվություն ստանձնել: Նորմալ մարդը ձգտում է կայունության: Մի՛ վախեցեք, եթե ձեր հիմնական ցանկությունն անխախտելիությունն է: Մենք բոլորս վախենում ենք փոփոխություններից: Որքան մեծանաք, այնքան քիչ կընդլայնվի ձեր ծանոթների շրջանակը, այնքան քիչ ռեստորաններ կսկսեք այցելել, այնքան քիչ տեղեր գնալ, որովհետեւ ձեզ ավելի հարմարավետ կզգաք, երբ ոչինչ չի փոխվում: Մենք բոլորս առաջնորդում ենք հինգ շարժիչ ուժերով՝ վախ, փող, իշխանություն, ճանաչում և հաճույք: Վախը շատ մեծ շարժիչ ուժ է. ամենաարդյունավետը չի, բայց միեւնույնն է: Սովորաբար վախի միջոցով են հասարակության մեջ թռիչքներ կատարվում: Բայց վախով հնարավոր չէ շատ երկար դիմանալ, այդ պատճառով այն չի կարող մշտական շարժիչ ուժ լինել: Ինձ վրա ամենաուժեղ տպավորություն գործած գրքերից մեկը Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» ստեղծագործությունն է: Գիրքն այն մասին է, որ մենք չենք ուզում որոշումներ ընդունել: Մենք ուզում ենք, որ դա ինչ-որ մեկն անի մեր փոխարեն՝ ծնողները, ղեկավարը, պետությունը, ոստիկանները, որեւէ մեկը: Որովհետեւ հետագայում կարելի է ասել՝ այդ ես չեմ որոշել: Նախ, կարեւոր է չվախենալ որոշումներ ընդունելուց եւ դրանց համար պատասխանատվություն կրելուց: Երկրորդը՝ չվախենալ ընկնելուց, ինչն ավելի սարսափելի է, և նորից ոտքի կանգնելուց: Որոշում ընդունելիս դու կարող ես սխալվել, բայց այդ իրավիճակում չես կարողանա մեղադրել ոչ մեկին, բացի ինքդ քեզ: Ռուսաստանում ընդունված չէ շփվել այն մարդկանց հետ, ովքեր մեկ անգամ սնանկացել են, իսկ հետո նորից ոտքի կանգնել: Մեզ մոտ երկակի սնանկությունից հետո Դոնալդ Թրամփի համար դժվար կլիներ, իսկ Ամերիկայում դա համարվում է առավելություն: Ապագայի մասին Ինչու՞ մաթեմատիկա չեք սովորում: Որտեղի՞ց է այն պատրանքը, որ ձեր հումանիտար գիտելիքները նույնքան պահանջված կլինեն, որքան հիմա, կամ որ ձեր իրավաբանական, տնտեսագիտական վկայականներն ինչ-որ մեկին պետք կլինեն: Եթե դուք մտածում եք ապագայի մասին, ապա տեսնում եք, թե ինչպես են զարգանում տեխնոլոգիաները։ Դուք հրաշալի պատկերացնում եք, որ այժմյան մասնագիտությունները վերանալու են: Սխալների մասին Ամենացավոտ սխալն ինքդ քեզ խաբելն է: Երբ ասում ես, որ այսինչ բանը երբեք չես անելու, իսկ հետո գտնում ես ձեւն ինքդ քեզ համոզելու, որ տվյալ իրավիճակում կարող ես բացառություն անել, եւ անում ես այն: Հաջողության գաղտնիքների մասին Համար մեկ կանոնը՝ ինչով էլ զբաղվեք, արեք դա 100%-ով: Միշտ ավելի վատ է լինել սխալ մարդ, քան կայացնել սխալ որոշում: Դու պետք է հասկանաս, ով ես դու, ինչ ես ուզում, եւ ինչպես ես չափում քո հաջողությունը: Սրանք շատ բարդ հարցեր են: Ավելի բարդ հարց է, թե արդյոք պատրաստ ես հանուն դրա զոհաբերել ամեն ինչ: Որովետեւ չկան հաջողակ մարդիկ, ում կյանքում ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Նրանք միշտ ստիպված են ինչ-որ բան զոհաբերել: Երբ դուք հասկանում եք, թե որ ուղղությամբ եք շարժվում, հասկանում եք, թե ինչն է ձեզ համար կարեւոր, ձեր շուրջ զարգացող միտումները կդրդեն ձեզ որոշումներ ընդունել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am