Րաֆֆիի վերջը

Վաղուց ի վեր հոգեվարքի մեջ հայտնված «Ժառանգություն» կուսակցությունը չի հանձնվում, ապրել է ուզում ու այդ ճանապարհին պատրաստ է «զոհաբերել» կուսակցության «բրենդին» ՝ Զարուհի Փոստանջյանին։ Երկար դեգերումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները մի քանի ժամ տեւած վարչության նիստից հետո եկել են որոշման, որ ընտրություններին գնում են դաշինքով, ինչին դեմ է Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարել է, որ այդ դեպքում ինքը չի մասնակցի ընտրություններին։ «Որևէ խնդիր չկա, ոչ միայն Փոստանջյանը, այլ անձինք էլ կան, որոնք միանձնյա մասնակցելուն են կողմ։ Քվեարկություն է եղել, և խորհուրդը որոշել է, որ դաշինքով ենք մասնակցելու»,- նիստից հետո պարզաբանել է Արմեն Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց կուսակցության այն տարածքային կառույցները, որոնք դեմ էին դաշինքին, այդուհանդերձ, իրենք կաջակցեն կուսակցությանը ընտրություններին, եթե որոշվի՝ որ դաշինքով են մասնակցելու։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Կապանի ու Սիսիանի ժառանգականները բողոքի նոտա հղեցին կուսակցության վերնախավին՝ դաշինքով մասնակցելու ու հատկապես Օհանյան-Օսկանյան զույգի հետ համագործակցելու դեմ, նրանց կարծիքով այդ մարդիկ բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին և այլևս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն, և հետևաբար` «կլքեն մեզ ու ժողովրդին, և կամ էլ, մանդատ ստանալով, հետագա համագործակցություն կծավալեն ռեժիմի հետ»:       Բայց, փաստորեն,վերնախավում անդրդվելին են, նրանք բանակցելու են Ելք-ի ու Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ։ Սա, իհարկե, փրկության ճանապարհ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած քաղաքական ուժի համար, սակայն գոնե մխիթարանք է, որ իրենք կշարունակեն գոյատևել ուրիշների թեւի տակ։ Սակայն դեռ հարց է, թե այդ որ ուժը եւ ինչո՞ւ պետք է ցանկանա ընդունել բավականին մեծ ախորժակ ունեցող ու այլեւս զինաթափված այս կուսակցությանը։ Չէ՞ որ Ժառանգության վերջին մոհիկաները Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանն էին, տիկին Բախշյանը վերջերս հեռացավ կուսակցությունից, հիմա համագործակցում է Ազատ դեմոկրատների հետ, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ ամեն դեպքում չի լինի կուսակցության վագոնում։ Բացի դրանից «Ժառանգություն»-ում պահանջում են ավելին, քան «Ժառանգությունն» արժե: Օրինակ, «Ելքի» հետ բանակցությունները իսկզբանե փակուղի մտան այն բանից հետո, երբ քննարկման հիմնական առանցքը հենց ցուցակում համարների դասավորությունը դարձավ ու «Ժառանգությունը» պահանջեց առաջին հորիզոնականը: Կասկած չկա, որ նման հավակնություններ են հետապնդում նաեւ Օսկանյան-Օհանյան դաշինքի դեպքում: Այստեղ առաջնորդվում են ոչ թե գաղափարախոսություններով, այլ նեղ շահերով։Այդ մասին բացահայտ խոստովանել են նաեւ «Ժառանգությունում»։ Վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, պարզ հասկանալի լեզվով շարադրել է, որ կարեւորն այն է, թե դաշինքներում իրենց կուսակցության անդամները որ հորիզոնականը կզբաղեցնեն։ «Իհարկե, կարևոր է, թե մեր կուսակցության առանցքային, կարևոր, հայտնի անդամները, ինչպես նաև կուսակցության այլ ակտիվ անդամներ պետք է որ նորմալ հորիզոնականներում լինեն, որպեսզի հետագայում նաև գործունեություն ծավալեն»։ Իհարկե, վաղուց այս կուսակցության տեղը պետք է լիներ քաղաքական գերեզմանատունը, այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձեռամբ կարդաց կուսակցության մահախոսականը ու նախագահական ընտրություններում վստահության կես միլիոն քվեն փոշիացրեց մի քանի օրում ու զորավարի հետ իր աղոթքով էլ այդ փոշիացման գործընթացի վերջին ակորդը խփեց։ Դրանից հետո այդ կուսակցությունից բեկորներ մնացին՝ ի դեմս մի քանի անհատ գործիչների, որոնց մասին վերեւում խոսեցինք։ Բայց այսքանից հետո սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Րաֆֆին ունեցած ազատության հետևանք է համարել այն, որ կուսակիցները լքում են «Ժառանգությունը»։ Իսկ գուցե փախչում են վերջնական ինքնասպանությունից։ Անի Սահակյան

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am