Հարաբերությունների վերականգնման հույս կա. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ավստրիական Profil պարբերականին տված հարցազրույցում ասել է,որ պատրաստ են իրենից պահանջվողն անել ամերիկյան կողմի հետ հարաբերությունների վերականգնման համար: «Իհարկե, մենք ուշադիր լսել ենք այն, ինչ ասել է պարոն Թրամփը Ռուսաստանի մասին իր նախընտրական արշավի ընթացքում և հաղթելուց հետո: Երկրների միջև նորմալ երկխոսություն կառուցելու անհրաժեշտության մասին հայտարարված դիրքորոշումը մեր երկրների միջև նորմալ երկխոսություն կառուցելու և երկկողմ հարաբերությունների դրական զարգացման հույս է տալիս:Երկրների հարաբերությունների վատացումը պայմանավորված չի եղել ռուսական կողմի ցանկությամբ, այլ եղել է Վաշինգտոնի նախկին վարչակազմի քաղաքականության հետևանքը »,- ասել է նա:
