Միգրացիոն հրամանագրի գործով հաղթանակի հարցում վստահ է
Reuters-ը հայտնում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն և արդարադատության նախարարությանը կհաջողվի շահել միգրացիոն հրամանագրի վերաբերյալ գործը: «Մենք կհաղթենք: Հանուն երկրի անվտանգության մենք կհաղթենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում՝ ի պատասխան հարցին՝ արդյոք վստահ է, որ իր վարչակազմին կհաջողվի հաղթել:
