Չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը.Լավրով
Profil-ի հաղորդմամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է,որ ՌԴ կողմը չի ծրագրում շտապեցնել սիրիական կարգավորման հարցով ժնևյան գործընթացը Աստանայում տեղի ունեցած կոնֆերանսից հետո: «Մենք չենք ծրագրում շտապեցնել ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով: Մենք աջակցում ենք միջսիրիական բանակցությունների վերսկսմանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո: Նախկինի պես համարում ենք, որ դրանց ձևաչափը պետք է լինի լայն, ներառական, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով:ՌԴ-ն կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Ժնևում բանակցային գործընթացին նպաստելու ուղղությամբ, որն ազդակ է ստացել Աստանայում հանդիպման շնորհիվ»,- ասել է նա:
