Նորաձև «թրենդի» կործանումը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երկու օր առաջ Հայ-ամերիկյան առևտրային պալատի միջոցառմանը ուշագրավ դիտարկում էր արել` նշելով, որ երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ խոսել էր կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա լուրջ չէին ընդունել. «Չեմ ուզում ասել, որ այդ մասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին և հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում և հանրության ուշադրությունը բևեռվեց այդ խնդրին»: Ապա` նա, մեղմ ասած, որոշ երևույթներ ուղղակի ծաղրել է` նշելով, որ կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար` «պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին»: «Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան», մատնանշել է դեսպանը: Ցանկացած իշխանության համար դեսպանի նման գնահատականները, որոնք բարձրաձայնելու համար վստահաբար դեսպանն ունի հիմքեր, կհետևեին պարզաբանումներ, փաստերի ներկայացումներ, բացահայտումներ: Այսինքն` իշխանությունը կփորձեր գոնե տպավորություն ստեղծել, որ գոնե «գործ է անում», ինչ-ինչ քայլեր հաջողվել է արել, մյուսները` դեռ ոչ, բայց դեռ աշխատում են... Բայց ոչ... Ինչ կարիք կա նեղություն տալ ու այդքան մանրանալ, մանավանդ, եթե իրական որևէ գործ այս կառավարությունը չի էլ անում: Ահա թե ինչն է կարևոր մեր իշխանությունների համար: «Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն պայքարելու կոռուպցիայի դեմ», - հայտարարում է ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի քննադատությանը, թե մինչև այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել: «Մենք ունենք ա. քաղաքական կամք, բ. օրենսդրական նախաձեռնությունների գնում ենք էդ ուղղությամբ, և գ. բնականաբար, պատրաստ ենք մեր միջազգային պարտնյորների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ աշխատել: Գտնում եմ, որ առաջընթաց կա, առաջընթացը բավարար է: Կարելի՞ է ավելի շատ սպասել: Իհարկե կարելի է», - հավելել է Շարմազանովը: Իսկ որպես իշխանությունների հակակոռուպցիոն գործունեության օրինակ նա բերել է վերջերս ընդունված ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի հուլիսին: Ավելին` Շարմազանովի խոսքով՝ դեսպանի հայտարարությունն իրենք ոչ թե որպես քննադատություն են ընդունում, այլ որպես գործընկերոջ աջակցող հայտարարություն՝ միասին ավելի արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին. Գործ ունենք բացարձակ դեմագոգիայի հետ: ՀՀ կառավարությունն իր ղեկավարով ընկած են PR-ական դատարկ գործունեության հետևից` ժպիտներով, հարցին` հարցով պատասխանելով, սակայն իրականում մատնված են անգործության: «Օպտիմալացման» տակ հազարավոր մարդիկ աշխատանքից զրկվում ու համալրում են երկրում գործազուրկ հարյուր հազարավորների շարքերը, իսկ կոնկրետ որևէ քայլ` տնտեսական ազատականացման ուղղությամբ, չարաշահումներ իրականացրած պաշտոնյաներին կոնկրետ մեղադրանքներ ներկայացնելու հարցում չի արվում: Կարևորը, որ իշխանությունները «քաղաքական կամք ունեն պայքարելու կոռուպցիայի դեմ»: Այ, սա ամենակարևորն է: Ո՞վ ունի ձեր հնարավորություններն ու կամքը... Ոչ ոք: Խոսել, խոսել անվերջ ու ցույց տալ «կամքը», բայց ոչ երբեք ցուցաբերած կամքով` կոնկրետ փաստեր, կոնկրետ քայլերի արդյունքում: Այլ կերպ ասած` պարզապես դեմագոգիա... Ուրիշ ոչինչ: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am