«Մերկն ու տկլորը».

Մերկությունը մարդու բնական վիճակն է, որը արվեստի սնուցման հիմնական օբյեկտն է եղել մարդկության պատմության ողջ ընթացքում։ Մարմնի ուսումնասիրության հետ է կապված կերպարվեստի ու քանդակագործության կրթությունը, և առաջինն, ինչ սովորեցնում են գեղարվեստի կրթօջախներում, դա երկար նայել կարողանալն է մերկ մարմնին։ Դա ամբողջովին փոխում է աշխարհընկալումը՝ սեռական ցանկասիրության տիրույթից մարդուն բերելով դեպի գեղագիտական ընկալումներ։ Մարմին-մշակույթ-հասարակություն ընկալումների  ամբողջ տեսածիրը ձևավորվում է հենց մերկության պատկերային համակարգի միջոցով։Արևմտյան արվեստում մերկ մարմնի պատկերային զարգացումը սկսվում է անտիկ ժամանակաշրջանից, երբ հին հունական Կուրոսները, ապա նաև աստվածները՝ Զևսը, Պոսեյդոնը կերտվում էին ամբողջովին մերկ՝ երբեմն նաև շարժման ժամանակ։ Հենց այդ մերկությունն է, որ նրանց տալիս էր հզորություն սեփական մարմնի նկատմամբ՝ ազատորեն տնօրինելու այդ սեփականությունը։Իմ հիշողություններում այնքան վառ է երաժշտական ուսումնական հաստատությունում էսթետիկայի դասընթացից ստացած տպավորությունս։ Մեր ուսուցիչը ցուցադրում էր հին հունական քանդակների պատկերները, լսարանով ամոթխած քրթմնջոց անցավ, ու մի երերուն ձայն բացականչեց․ «տկլոր են...»։ Չեք պատկերացնի, թե ինչ մեծ հակակրանք ապրեցի, որ արվեստի կրթօջախում նման արտահայտություն հնարավոր է։ Ցավոք, մեր մշակույթն ու կրթությունը չի սովորեցրել նայել մարմնին ու չունենալ ցածրագույն ինստինկտներին համապատասխան զգայական ռեակցիա։ Դա է քաղաքակրթության ու հասարակական ընկալումների փոփոխության տարբերությունը։ Մի տարածքում մարմինը գեղեցկության ու արվեստի, մյուսում՝ ամոթի ու պարսավանքի աղբյուր է: Ու երբ երեկ լրատվամիջոցներով փորձում էին «վարկաբեկել» Արսինե Խանջյանին՝ ցուցադրելով մերկ հատված կինոնկարից, հիշեցի իմ զզվանքը, որն ապրել էի ուսանողական տարիներին։ Եվ ամենազավեշտալին այն էր, որ Արսինեի մղումը՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու ուղղությամբ, հակադրվում էր մերկ մարմնի ցուցադրմանը։ Այո, այդ երկու գործողությունները հակադրելի են՝ որքան չքնաղ է Արսինեի մերկ մարմինը, այնքան նողկալի են ձեր ընտրական գործընթացները, որոնք ամբողջովին մերկացնում ու ցուցադրում են ձեր բուն էությունը։Եվ մերկ մարմնից սարսափած վարչախմբակը ինձ ամոթխածության ու ծածուկ լրբության միջև մնացած մի  տգետների հավաքածու է հիշեցնում, որն առաջին անգամ տեսնելով Միքելանջելոյի Դավիթի քանդակը՝ քթի տակ քրթմնջում է. «Էս տկլոր ա...»: Այո, անկաշկանդ մերկ է, իսկ դուք տկլոր եք՝ հագուստազուրկ։ Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյան

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am