Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչն ազատ է արձակվել
Թուրքիայի քրդաբնակ Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թուրքին կալանքից ազատելու որոշում է կայացվել։ Ահմեդ Թուրքի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով ստորագրությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, թուրքական Diken պարբերականին հղումով գրում է Artsakhpress.am-ը։ Դատաբժշկական հանձանաժողովը զննել էր Ահմեդ Թուրքին ու հայտնել, թե նրան ազատ արձակելու կարիք չկա։ Փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը, որից հետո դատարանը ստորագրութամբ ազատ արձակելու որոշում է կայացրել։
