Գերիներ թողնելու ժամանակը. Ալիևը` դիվանագիտական ծուղակում

Ադրբեջանը հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձն է իրականացրել: Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Նախարարությունը նշում է, որ ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն», - ասվում էր Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Նշյալ միջադեպը վկայում է այն մասին, որ հայկական կողմն իսկապես առանձնացել է պատրաստվածությամբ և արժանի հակահարված տվել ադրբեջանական կողմի հերթական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին: Հայկական բանակում իրականացված փոփոխությունները պետք է էլ ավելի ամրացնեն առաջնագիծն ու թիկունքը: Ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ այսուհետ սանձազերծած արկածախնդրությունների համար ծանր գին է վճարելու: Ադրբեջանը շարունակելու է իր սանձարձակ քաղաքականությունը նույնիսկ այն պայմաններում, երբ միջնորդ պետությունները ջանում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, իսկ Ռուսաստանը խոսում է առաջիկա շաբաթներին ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման մասին: Այսինքն` բանակցային գործընթացը փակուղում պահելը Ալիևի հիմնական խնդիրն է: Բայց ինչպե՞ս ստիպել Ադրբեջանին չկրակել: Իհարկե, այստեղ նախևառաջ մեր բանակի մարտունակությունն է: Հաջորդը` ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումը Ադրբեջանի հետ: Հաջորդը` տեղեկատվական պատերազմն է, որը ոչ մի կերպ չի զիջում ռազմական գործողություններին: Հայկական կողմը պետք է առաջնային դիրքերում լինի նաև տեղեկատվական պատերազմում: Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է հետաքննության մեխանիզմների ներդնումից` փաստում է, թե որ կողմն է անընդհատ միջադեպեր նախաձեռնում: Ապրիլյան քառօրյայից հետո Ալիևի հույսը նոր ադրբեջանանպաստ կարգավորման տարբերակն է: Սակայն միջնորդները շարունակում են պնդել հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այլ կերպ ասած` Ադրբեջանը գտնվում է բավական ծանր վիճակում, Ալիևը հայտնվել է դիվանագիտական ծուղակում: Իհարկե, այս վիճակում Բաքուն կարող է դիմել նոր էսկալացիայի, լարվածություն մտցնել շփման գծում, դրանով շանտաժի ենթարկել միջնորդներին: Թերևս, միակ զսպող գործոնը` Մոսկվան է, որը առայժմ շարունակում է կարգավորման ուղղությամբ իր առանձին ծրագիրն առաջ տանել: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am