Նորից հիշեցին վարչապետին

Պարոն Վարչապետ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017 թվականի հունվարի 25-ին նշանակված «ՀԷՑ» ՓԲԸ-ի պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական նիստը անհասկանալի պատճառով կայացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Չիչոյանը միայնակ, առանց կողմերի մասնակցության կայացրել է որոշում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին: Նախնական պարտատերերի ընդհանուր պահանջը կազմում է շուրջ 100 մլն. դոլլար, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունը «ՀԷՑ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմում է ընդհամենը 2,5 մլն. դոլլար: Հաշվի առնելով Ձեր կողմից ղեկավարվող կառավարության հնարավորությունները, անկնալում ենք Ձեր օժանդակությունը Նաիրիտ գործարանի՝ որպես տնտեսության զարգացման համար քարշակ հանդիսացող ընկերության՝ այս իրավիճակից դուրս բերելու և վերստին վերաթողարկելու ակնկալիքով։ Կարծում ենք, որ Կառավարության որոշումը Նաիրիտի վերաբերյալ պայմանավորված է «փորձել զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել» հայեցակարգի բնույթով։ Այսպիսով՝ առաջարկում ենք, 1. Հանձնարարել համապատասխան նախարարությանը բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով: Այն հնարավորություն կտա ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» (գլուխ  59 հոդվածի զ կետի համաձայն (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասը առանձնացվի (մեր մասնագետների ենթադրությամբ` հիմնականում կառանձնացվեն այն սարքավորումները, որոնք պարունակում են գունավոր և չժանգոտվող մետաղներ, իսկ նրանք տեղակայված են հիմնական արտադրություններում` ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի), ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի՝ որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության վերականգնման անհնարինության (Հայաստանը մտնում է քլորոպրենային կաուչուկ արտադրող աշխարհի 5 պետությունների շարքը)՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ: Պարոն Վարչապետ, Ակնկալում ենք՝ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու պայմաններից մեկը այս խնդիրների լուծման, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի կասեցման, ինչպես նաև հետագա ընթացքի չարգելակման համար կձեռնարկեք բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Բացի այդ, ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր ինժեների՝ լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկատվության՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված «Նաիրիտ գործարանի արտադրական ենթա­կառուցվածքների վերագործարկման» հայտահրավերի շրջանակներում հունվարի 20-ի դրությամբ ներկայացվել է մասնակցության միայն մեկ հայտ EU-ASIA Bisiness Finance Center Holding-ի կողմից: Ավելի վաղ, վերոնշյալ ֆինանսական հոլդինգի ներկայացուցչական կազմը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ձեր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր առաջարկություններ ՀՀ տնտեսության զարգացման համար տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացված ոլորտների մեջ է մտնում նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն: Մենք տեղեկացված ենք, որ վերը նշված հոլդինգը հավանություն է տվել դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի տնտեսական մշտական հանձնաժողովին ներկայացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի «Վիճակի գնահատումը և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունները» ծրագրին։ Հոլդինգը պատրաստակա­մություն է հայտնել նշված ներդրումների հարցով հանդիպումներ ունենալ համա­պատասխան գերատեսչությունների հետ և քննարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հնարավորությունները ու պայմանները: Հաշվի առնելով սույն խնդրի հասարակական մեծ հնչեղությունը` նշված հարցերի կարգավորման, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա ճակատագրի լուծմանն օժանդակելու, դրանց հետ կապված հարցերի թափանցիկ և բաց լուսաբանման համար առաջարկում ենք՝ այդ աշխատանքներում ներգրավել նաև ներքոնշյալ կուսակցությունների կողմից առաջարկված համապատասխան մասնագետների և «Նաիրիտ գործարան» համակարգող խմբից ներկայացուցիչ` թվով ընդամենը 7 անդամ: Հույս ենք հայտնում՝ ներկայացված առաջարկներին կտրվեն խելամիտ և արդարացի լուծում­ներ՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաև մեր կողմից առաջարկվող մարդկանց:
88

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am