Սերժ Սարգսյանը կչկչան «առվակների» հավաքագրում է անում

Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան «առվակների» ու «գետերի» դիմակայությունը կարծես թե դուրս է գալիս ափերից։ Արարատը այսօր դիմավորեց իր ութերորդ մարզպետին՝ Ավշարի գինու կոնյակի գործարանի սեփականատեր եղբայրներից Արամայիս Գրիգորյանին: Նախկին մարզպետներից միայն Ալիկ Սարգսյանն է երկար ղեկավարել մարզը՝ մոտ 8 տարի՝ 2000-2008թթ․, իսկ մյուսների առավելագույն ժամկետը եղել է 2 տարին: Արարատում մարզպետները փոխվում են այն ժամանակ, երբ մարզի երկու ազդեցիկ գերդաստանները դիրքային փոփոխությունների են ենթարկվում։ Սերժ Սարգսյանը Աբրահամյաններին ու Գրիգորյաններին բոլոր ժամանակներում պահել է միմյանց հակակշռելու դիրքերում, Սերժ Սարգսյանը խաղն այնպես է տարել, որ ինքը միշտ հաղթող դուրս գա։ Հիմա, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ինչ-ինչ պատճառներով հեռացել է կուսակցությունից, ապա պետք է մարզը հարմարեցնել Գրիգորյանների համար։ Հարկ է նշել, որ երբեւէ Աբրահամյաններ-Գրիգորյաններ առճակատում տեղի չի ունեցել, երկու կողմերն էլ մշտապես կարողացել են զսպվածություն ցուցաբերել, մնալ կոռեկտության սահմաններում ու ցույց չտալ մրցակցային հարաբերությունները։ Մարզում նրանց հարաբերությունները շատ չեն քննարկում, քանզի դրանք զուտ մրցակցային են․երբ ոուժեղանում է մեկը, մյուսը պետք է զիջի նրան։ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց շատ չանցավ, երբ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արարատի արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Վերջինս որեւէ բացատրություն չի տվել հրաժարականի դիմումի առիթով, բայց արդեն իսկ պարզ է, թե ինչու։ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի պաշտոնում հայտնվեց 2014 թվականի մայիսին, երբ Արամայիս Գրիգորյանը տեղափոխվեց գործադիր եւ զբաղեցրեց բնապահպանության նախարարի աթոռը։ Ռուբիկ Աբրահամյանը դարձավ մարզպետ, քանի որ համարվում էր Հովիկ Աբրահամյանի մտերիմը, նա Արարատի մարզի Խարբերդ գյուղից է, փոքրիկ բիզնեսներ ունի։ Երեկ էլ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել մարզպետարանի մի շարք աշխատակիցներ, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝Կարինե Պողոսյանը, որը գլխավորում էր Արտաշատի ՀՀԿ կառույցը, ընդհանուր թվով՝ 13 հոգի։ Եւ ահա, այսօր էլ մարզի երեք գյուղապետեր են ՀՀԿ-ն լքելու մտադրություն հայտնել, այս մարդիկ, կամ ինչպես կասեն «կարկաչուն» առվակները դեռեւս լռում են, խոսում է տրամաբանությունը առ այն, որ մարդիկ դուրս են գալիս բացառապես Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած ջերմ հարաբերությունների պատճառով։ Նշենք, որ Կարինե Պողոսյանին մարզային կառույցում կփոխարինի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը նույնպես պատահական ընտրված մեկը չէ։ Ալիկ Սերգեյիչի ու Աբրահամյանների վաղեմի հակամարտությունների մասին գիտեն բոլորը, մամուլում տարիներ շարունակ այդ մասին հրապարակումներ է եղել։ Ի տարբերություն Գրիգորյանների, Սարգսյանների հետ հարաբերություններն ավելի ցայտուն են,որը պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ Արտաշատի շրջանից են ու թե պաշտոնների, թե բիզնեսների եւ առհասարակ բոլոր հարցերում բախումն անմիջական է եղել։ Մի բան հստակ է, որ կչկչան «առվակների» հավաքագրում է տեղի ունենում։ Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am