Ինքնասպանություն Ագարակավանում. 27-ամյա աղջկան հայտնաբերել են կախված
Նախօրեին երեկոյան ինքնասպանության նոր դեպք է արձանագրվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 27-ամյա Ազգանուշ Վարդանյանը ինքնասպանություն է գործել տանը հարակից անասնագոմում՝ առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, որ վերջինս Արագածոտնի մարզի՝ Ագարակավան գյուղից էր:
