ԱՄՆ-ն թույլատրել է մուսուլմանների մուտքը
ԲիԲիՍին հայտնում է,որ ամերիկյան մաքսային-սահմանապահ ծառայությունները հայտարարել են 7 մուսուլմանական երկրներից դեպի ԱՄՆ մուտքի թույլտվության մասին, ինչը կասեցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ,հայտնի է դարձել, երբ Սիեթլի դաշնային դատարանը դադարեցրել է Թրամփի սույն հրամանագրի իրագործումը։
Սպիտակ տունն ավելի ուշ հայտարարեց, որ Արդարադատության նախարարությունը կվիճարկի որոշումը, որը 100 հազար ԱՄՆ մուտքի արտոնագիր էր կասեցնում՝ արգելելով մուսուլմանների մուտքը Սուդանից, Եմենից, Լիբիայից, Սոմալիից, Իրաքից, Իրանից, Սիրիայից։
