Բարի լուրեր «չառաջադրումների» մասին.Առավոտ

Վերջերս բարեկամներիցս մեկը պատմեց, որ մի փորձառու քաղաքական գործիչ, որն այդ պահին պատգամավոր չէր, իր մոտ էր հրավիրել բարեկամիս եւ սկսել իր սովորական, 25 տարվա հանգերգը` «պետք է մի բան անել, որ այս երկիրը…» եւ այլն: Բարեկամս ընդհատել է այդ ձանձրալի մենախոսությունը եւ ասել` «ուզում ես պատգամավո՞ր դառնալ, ես քեզ իմ ուժերի չափով կօգնեմ, բայց «երկրի» թեմայով խոսակցությունները դրա հետ մի խառնիր»: Իսկապես կան մարդիկ, որոնք թեկուզ մի գումարման պատգամավոր լինելով, այլեւս չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մանդատի: Պատճառները հասկանալի են: Նախ` ամեն տեղ չէ, որ 600 հազար դրամ աշխատավարձ են տալիս, իսկ դրա դիմաց դու կարող ես գրեթե ոչ մի բան չանել: Երկրորդ` «երկրի հզորների» եւ օլիգարխների կողքին պտտվելը բարոյական բավարարվածություն է պատճառում: Եվ վերջապես, դա հնարավորություն է տալիս միջնորդնելու տարբեր տնտեսական հարցերով: Ընդ որում, դա անում են թե իշխանամետ եւ թե ընդդիմադիր պատգամավորները: «Երկրի վիճակի» մասին լացակումած հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում: Մարդիկ, որոնք «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարադար համակարգից, այսօր հանկարծ որոշել են պայքարել արդարության համար: Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաեւ աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության եւ արտագաղթի մասին: Ինչպես վերջերս արդարացիորեն նշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իրականում նախընտրական պայքարն այսօր պայքար է կոռուպցիոն լծակների համար: Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաեւ բարի լուրեր. ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան: Հուսով եմ, նրանց կմիանա նաեւ Թեւան Պողոսյանը: Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել Հայաստանում, օգտակար լինել երկրին եւ միաժամանակ չլինել Ազգային ժողովի պատգամավոր: Հատկապես ողջունելի է Խաչատուր Սուքիասյանի որոշումը, որը պետք է ուղեցուցային դառնա մյուս խոշոր գործարարների համար: Զբաղվում ես բիզնեսո՞վ՝ կանաչ ճանապարհ, բայց մի փորձիր խցկվել խորհրդարան կամ կառավարություն՝ կոպտորեն խախտելով օրենքը եւ «ֆռիկներ» հորինելով «հավատարմագրային կառավարման» մասին: Միեւնույն է, այդ հեքիաթներին ոչ ոք չի հավատում: Ամենեւին կոչ չեմ անում ընտրողներին՝ բոյկոտել ընտրությունները՝ մենք պետք է եղածներից ընտրենք լավագույններին: Մյուս կողմից՝ նրանց, ովքեր չեն ուզում առաջադրվել, շատ լավ եմ հասկանում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am