Սերժ Սարգսյանի ծրագիրը Մանվել Գրիգորյանի դեմ

Արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ու իր «հերոսական» գերդաստանը հայտնվել են իշխանության «սեւ ցուցակում»։ Դոն Պիպոյի ասպարեզ բերելը, հետո գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանին առնչվող քրեական գործում շրջադարձային փոփոխությունները ու ընդհանրապես վերջին իրադարձություններն ու գործընթացները հուշում են այն մասին, որ Մանվել Գրիգորյանի վիճակն այնքան էլ լավ չէ։ Մի քանի օր առաջ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ է ընտրությունների գնալու։ Դրանից շաբաթներ առաջ Աբգարյանը Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել։ Իսկ Աբգարյանի եւ Գրիգորյանների հարատեւ թշնամության մասին մամուլում լեգենդներ է նույնիսկ պտտվում։ Սա նշանակում էր, որ եթե Աբգարյանը մնար ՀՎԿ-ում եւ առաջադրվել այդ կուսակցության կողմից, ապա գեներալի մարդիկ ընտրություններին անելիք էին ունենալու, դրանով պայմանավորված բարձրացնելու էին իրենց գինը, շեշտելու իրենց անփոխարինելիությունը։ Միգուցե հենց այս նկատառումով էլ իշխանության գործուն աշխատանքների շնորհիվ Հրաչիկ Աբգարյանը փոխեց որոշումը։ Թե ինչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Գրիգորյանները, որոնց ոչ վաղ անցյալում ներվում էր ամեն ինչ, նրանք վայելում էին Սերժ Սարգսյանի սերն ու վստահությունը, կարելի է վերլուծել։ Իշխանական շրջանակներից հորդող բացատրությունն այն է, թե պառլամետարիզմը չի խրախուսում Մանվել Գրիգորյանի պես անձանց ներկայությունը, որը անցած չորս տարիներին աչքի ընկավ բացառապես սրա-նրա «հետեւին» ձեռք տալու իր մոլուցքով։ Բայց սա պարզունակ ու ոչ արժանահավատ բացատրություն է թեկուզ այն պատճառով, որ նրա «զույգին»՝ Սեյրան Սարոյանին կարելի է այս անգամ էլ առաջադրվել։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանն անդավաճան է մնում տարիներ շարունակ որդեգրած սկզբունքներին ու չի թողնում, որպեսզի իշխանության որեւէ թեւ, որեւէ բեւեռ, մինչեւ անգամ որեւէ անձ ուժեղանա, հզորանա՝ ստվերելով Սերժ Սարգսյանին ու նրա համբավը՝ դրանից բխող վտանգավոր հետեւանքներով։ Վերջինս տարբեր ճանապարհներով զսպում է, կոտրում նման վերելքները, օրինակ Մհեր Սեդրակյանի դեմ ոստիկանության միջոցով պայքարեց՝ նրա տան դեմ խուզարկող բրիգադ ուղարկելով, Հովիկ Աբրահամյանի դեպքում եղավ այն, ինչ եղավ ու այսպես շարունակ։ Մանվել Գրիգորյանի ու նրա մարդկանց ազդեցությունը թուլացնելու, ուժը նրանց ձեռքում չկենտրոնացնելու նպատակով ասպարեզ է բերվել այն գործոնները, որոնց մասին վերեւում թվարկեցինք։ Բայց կա մի վտանգ եւս, որից դրդված Սերժ Սարգսյանը կարծես թե «մահակի» տակ է պահում Գրիգորյաններին: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մտահոգություններ ունի, որ նորից գլուխ կբարձրացնի Մանվել Գրիգորյանի ընդդիմության նկատմամբ համակրանքը , որը դրսեւորվեց 2008 թվականին։ Հատկապես, որ այս անգամ ընդդիմության դաշտում հայտ է ներկայացրել նաեւ Մանվել Գրիգորյանի մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը, որի հետ երկար տարիներ ՝ Մանվել Գրիգորյանը ճանապարհ է անցել։ Սերժ Սարգսյանը հսկողության տակ է պահում Մանվել Գրիգորյանին, որպեսզի որեւէ կերպ ու ոչ մի ճանապարհով իր դեմ «խաղեր» չտա։ Որովհետեւ, եթե ինչ-որ խնդիր լիներ գեներալի դեմ, ապա նրա որդին դեռեւս քաղաքապետի պաշտոնում չէր լինի։ Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am