ԱԻՄ-ը քաղաքական միս ու արյուն տվեց Օսկանյան-Օհանյան դաշինքին․ ԱԻՄ-ական

ԱԻՄ-ական, Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Գագիկ Սարուխանյանն այն կարծիքին է, որ «հանուն ազատագրական պայքարի  են միավորվել եւ համախմբման գնացել»։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սարուխանյանը։ Հիշեցնենք, որ ԱԻՄ-ը եւս միացել էր Օսկանյան-Օհանյան դաշինքին․ «Մեր դաշինքը նպատակային է, գաղափարական չէ,  մարդիկ պետք է հասկանան, որ սա ընտրություն չէ, գաղափարական հենքերի պայքար չէ, որ մեկը ելնի իր եվրոպամետությամբ, մյուսը՝ ասիամետությամբ, սոցիալիստներ, կոմունիստներ․․․  ազգային ազատագրական պայքարի խնդիր կա, եւ մենք ՀՀԿ-ին հեռացնելու նպատակով ենք միացել, չկա գաղափարական միացում։ Մանավանդ, որ երկար տարիներ քննադատել եմ դաշինքի մեջ եղած բոլոր գործիչներին, այսօր իրենք ասում են, որ իշխանական բուրգի մեջ էինք, չենք կարող փոխել։ Սակայն եթե իմ հակառակորդի հակառակորդը ելել է պայքարի, ուրեմն դաշնակիցս է դառնում, ու սա չի նշանակում, որ նախկինում եղած գնահատակններն իրենց նկատմամբ չեղյալ են համարվում»,-ասաց Սարուխանյանը։ Ըստ ԱԻՄ-ականի՝ իրենց ներկայությունը դաշինքում «քաղաքական միս ու արյուն է տվել»․ «Շատ հարգելով թե՛ Օսկանյանին, թե մյուսներին, պետք է ասեմ, որ այնտեղ լուրջ քաղաքական գործիչներ չկան․ մեկը պրոֆեսիոնալ զինվորական է, մյուսը պրոֆեսինոալ դիպլոմատ, բայց ինքնուրույն քաղաքականություն իրականացողներ չկան, իսկ ԱԻՄ-ն առաջարկեց համախմբվել հանուն ժողովրդավարության»,-ասաց նա։ Զուգահեռներ տանելով Ծառուկյան դաշինքի հետ մեր զրուցակիցն ասաց, որ «Ծառուկյան քաղաքական գործիչ չի ճանաչում, միայն՝  բարերարի»․ «Հետեւենք իր ասածներին՝ ընդամենը տամ, բաժանենք, տանենք, կտանք իսկ ոնց զարգացնենք պետությունը, ոնց կառուցենք, ինչ սահմանադրություն մշակենք, ինչ կանոններ, որ դա տալու կարիքն  էլ չլինի, ցավոք չկա»,-ասաց նա։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am