«Չիստկա»՝հանուն ժառանգորդի

Սյունիքի մարզում անհանգիստությունը չի թուլացել, շաբաթներ առաջ մեկնարկած շռնդալից փոփոխությունների շարունակությանը վտանգը դեռ կախված է ոմանց գլխին։ Հայտնի է, որ մարզպետ Վահե Հակոբյանի համառ ջանքերի ու աշխատանքների շնորհիվ մարզի բժշկական հաստատությունների ղեկավարները աղմկահարույց պատմություններով ազատվում են պաշտոնից։ Նախ Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը: Լուրն անմիջապես մեծ հնչեղություն ստացավ:Արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքն է ու որ իրեն ոչ ոք այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է միակողմանիորեն լուծվել աշխատանքային պայմանագիրը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշումը դժգոհություն էր առաջացրել Կապանի բուժկենտրոնի աշխատակիցների շրջանում, որոնց համար այնքան ակնհայտ էր մարզպետի դիտավորությունը, որ նրանք գնացին մարզպետարան բողոքի ձայն բարձրացնելու։ Բայց կար նաեւ սրան հակընդեմ քայլ։ Մի գիշերվա ընթացքում ասպարեզ բերվեց ինչ-որ բռնաբարության զավեշտալի թեմա, թե իբր ԲԿ տնօրենին ազատել են, քանի որ նախորդ գիշեր հիվանդանոցում բժշկի կողմից բռնաբարության փորձի դեպք է արձանագրվել։ Իբր անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: «Աղջիկն ինքնասպանության նպատակով դեղ է ընդունել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել հիստերիայի նոպայով: Նա ցանկացել է վերջ տալ կյանքին, քանի որ բռնաբարվել է» ,- իր հերթին պարզաբանել էր Սմբատ Օրբելյանը՝ մեկ անգամ եւս վեր հանելով կատարվածի աբսուրդը։ Դրան հետեւեց նաեւ Գորիսի ԲԿ տնօրենի ազատումը։Գորիսի ԲԿ տնօրեն Սաշիկ Խաչատրյանը, որը Լիսկայի հորեղբոր թոռն է՝ «Որոտանի կասկադի» նախկին գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին, ազատվեց պաշտոնից։ Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր պաշտոնանկություն բացատրել էր, թե չի ուզում մարզպետի համար աշխատել, բայց իրականում Խաչատրյանի ազատումն էլ նույն մոտիվներով է։Մեր տեղեկություններով նա այդ պաշտոնում նշանակվել է իր հորեղբոր կողմից, որի համար սկզբունքային հարց է եղել եղբոր տղային պահել պաշտոնում։ Մարզպետ Վահե Հակոբյանը շաբաթներ առաջ մարզպետարանի վերահսկողությանն է ուղարկել այդ հիվանդանոց ստուգումների, ըստ մամուլի ստուգումների արդյունքում պարզվել է, որ տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել, գնումների գործընթացում հայտնաբերված խախտումներն էլ են աղաղակող եղել։ Hayeli.am-ի տեղեկություններով այս ստուգումներից հետո Սուրիկ Խաչատրյանն անձամբ է գնացել նախագահական ու խնդրել Սերժ Սարգսյանին, որ մարզպետի ստուգումները հիմք չընդունի եւ իր վերահկողությունը վերստուգումներ իրականացնի։Ի դեպ, այդ օրերին մամուլում ծամծմվում էր Սաշիկ Խաչատրյանի պաշտոնանկության թեման, քանի որ դեռ ստուգումներ էին ընթանում։ Ստուգումներից հետո պարզվել է, որ մարզպետի «բացահայտումները» իրականում խիստ չափազանցված են եղել։ Ինչ խոսք, Վահե Հակոբյանը կարող էր այլ ճանապարհով ազատվել այս մարդկանցից եւ այնպիսի պատմություններ չմոգոնվեին, որոնք կառաջացնեին հավի ծիծաղը, բայց սյունեցիները ըստ ամենայնի չեն սխալվում՝ համարելով նրան ԿԳԲ-ական մեթոդներով գործող անձնավորություն։ Նրան այդպես հիմնականում անվանում են Սուրիկ Խաչատրյանն ու իր կողմնակիցները՝ պատահածի մոտ բողոքելով, որ իրենց ամեն քայլը, շարժը վերահսկվում է։ Ստացվում է այնպես, որ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը աշխատել է այս մարդկանց հետ, նրանք են համարվել իր իշխանության հենարանները, բայց հիմա նրանցից հրաժարվում է, իսկ սա նշանակում է մի բան, որ նա մարզերում զտումներ ու իշխանափոխություններ է անում՝ հարմարեցնելով դրանք այն մարդուն, որին պատրաստվում է փոխանցել իշխանությունը ։ Այդ փոփոխություններով իշխանության է բերվում ավելի ենթարկվող, կառավարելի տեսակը։ Ի դեպ, մենք տեղեկացրել ենք նաեւ, որ Հակոբյանը անձամբ կընդգրկվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ու վերջերս այդ առիթով ժողով է հրավիրել՝ ասելով, որ պատգամավոր չի դառնալու, շարունակելու է ղեկավարել մարզը։ Իհարկե, Հակոբյանը վստահ է, որ շնորհիվ Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի ՀՀԿ-ն այդ ընտրատարածքում բարձր տոկոսներ է ապահովելու։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am