«Օրինականացնում» են ռազմական գործողությունների վերսկսումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ այնքան էլ գոհ չէ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հանդիպումից: Բացի այդ, Մամեդյարովի փոխանցմամբ, Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել: Մամեդյարովն ասել է, որ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Մոսկվայի առաջարկը, սակայն այն, ցավոք, չի կայացել։ Իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Ազատության» հարցին պատասխանելիս հայտարարել է, որ նման հանդիպման մասին չի լսել։ «Մոտակա ժամանակը այլ հանդիպման մասին ես չգիտեմ, բացի այն հանդիպումը, որ առաջարկվել էր եռանախագահների կողմից Մյունխենի անվտանգության խորհրդի նախաշեմին», - նշել է նա: Կան խոսակցություններ այն մասին, թե հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն փետրվարի 17-19-ը Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում: Համենայնդեպս, երեկ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկն ընդունել է, սակայն, Նալբանդյանի փոխանցմամբ, թե ինչ կլինի և ինչ պահվածք կցուցաբերի Բաքուն՝ հայտնի չէ: Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ այդ համաժողովի շրջանակներում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում որոշ լարվածություն ակնհայտ է: Թերևս, առաջին անգամ է, որ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ դժգոհ է ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքներից: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում, իսկ ավելի վաղ՝ հունվարի 19-ին, Լավրովը հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Երկու հանդիպումներին էլ բանակցությունների առանցքային հարցը ղարաբաղյան խնդիրն էր։ Այժմ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասում է, թե Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մամեդյարովը տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում` փետրվարի 17-19-ը. «Ես իմ համաձայնությունը տվել եմ», - ասել է Մամեդյարովը։ Հայկական կողմը չի շտապում հանդիպման պատրաստակամության մասին հայտնել: Ավելին, Նալբանդյանը երեկ նշել է, որ այս պահին չի կարող հաստատել` «որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ո՞վ գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում, կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ»: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խորը ճգնաժամ է: Եթե մինչ այժմ կարելի էր ասել, որ Բաքուն ակնկալիքներ ունի Մոսկվայից, ապա, փաստորեն, այժմ Ադրբեջանի իշխանություններն արձանագրում են, թե Լավրովի հետ բանակցություններից էլ գոհ չեն: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ պատերազմն անխուսափելի է, ոչ ոք չի բացառում: Միջնորդները կարող են, այսպես ասած, մի որոշ ժամանակ էլ «ձգել» ու հանդիպումների, բանակցությունների համաձայնություններ ձեռք բերել, բայց բոլորի համար պարզ է, որ իրական բանակցությունները կանգ են առել վաղուց: Ադրբեջանի կողմից միջնորդների պահանջները չկատարելու պատճառով իսկապես փակուղային իրավիճակ է: Մամեդյարովի երեկվա հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ռազմական գործողությունների վերսկսման համար պարարտ հող: Ադրբեջանը վաղուց է դուրս եկել հրադադարի ռեժիմից և նրան մնում է վերջնականապես «արձանագրել», որ բանակցություններն այլևս անիմաստ են: Դրա պատճառները երկուսն են` Բաքուն Մամեդյարովի շուրթերով ցանկանում է կրկին միջնորդներին շանտաժի ենթարկել և «վավերացնել» ռազմական գործողություններ սկսելու հիմքերը: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am