Փետրվարի 6-ից մեկնարկում է ԱԺ 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանը
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում:
