«Հրապարակ»-ը հայտնում է. Ինչպես բոլոր կուսակցությունները, ՀԱԿ-ը եւս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում։ Բանակցում են ակտիվ անհատների հետ։ Առաջարկ է արվել նաեւ հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին, նա մերժել է։ Ինչո՞ւ։ «Հարցը երկար չի քննարկվել եւ փակվել է, ես իմ գործն ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ մնում»,- ասաց Գյուրջինյանը։ Մերժեցի՞ք քաղաքականությունը։ «Ուզենք, թե չուզենք՝ բոլորս էլ այնտեղ ենք ինչ-որ կերպ, բայց այդտեղ չեմ ուզում»։ Խնդիրը ՀԱԿ-ի՞ հետ է կապված։ «Բացարձակորեն, խնդիրն իմ մեջ էր, ես չկամ քաղաքական, կուսակցական բաների մեջ»։ Փոխարենը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ առաջարկը, նա կմասնակցի ռեյտինգայինով Զեյթուն-Նոր Նորք կամ Կենտրոն տարածքներից մեկում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը