Տավուշի մարզում տրանզիտ համարանիշներով Audi A6-ը կովերին վրաերթի չենթարկելու պատճառով հայտնվել է ձորում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 2-ին Ծաղկավան գյուղում տրանզիտ համարանիշներով Audi А6 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20.00-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունները, քանի որ վարորդը փորձել է վրաերթի չենթարկել անասուններին, ընկել է սահքի մեջ, այնուհետև հայտնվել ձորում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի