Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ: Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի` Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն` Հանրապետականը կշահի...»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
