Շինարարությունն անցած տարի նվազել է 10.8%-ով

«168 ժամ» թերթը գրում է. «Շինարարության ոլորտի անկումն արդեն այնքան սովորական է դարձել, որ այդ մասին արդեն գրեթե չենք էլ խոսում։ Տնտեսության երբեմնի շարժիչ ուժը 2009 թվականից ի վեր սկսեց գահավիժել, և այդ պրոցեսը շարունակվում է նաև այժմ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 397.6 մլրդ դրամ, որը 2015 թվականի ցուցանիշից փոքր է 10.8%-ով։ 2009 թվականից ի վեր՜ շինարարությունը միայն 2 անգամ անկում չի գրանցել՝ 2012 թվականին այն աճել է 0.2%-ով, և 2015 թվականին՛ 0.3%-ով։ Իսկ ընթացիկ գներով վերցրած՜ 2016 թվականի ընթացքում իրականացված շինարարության ծավալից ավելի քիչ ծավալ գրանցվել է միայն 12 տարի առաջ՝ 2004 թվականին։ Իսկ եթե համեմատում ենք շահագործման հանձնված շենքերի մակերեսը, ապա անկումն ավելի խորն է՝ մոտ 20%։ Ամենից շատ՝ 66.9%-ով, նվազել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը։ 2016-ին իրականացվել է 38.4 մլրդ դրամի պետական շինարարություն։ Համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը նվազել է 3.8%-ով։ Շինարարության ընդհանուր ծավալի 46.8%-ը (շուրջ 186 մլրդ դրամ) իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպությունների շինարարությունը նվազել է 18.6%-ով։ Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը 2016 թվականի համեմատ նվազել է 11.6%-ով և կազմել շուրջ 100 մլրդ դրամ, որն ընդհանուրի մեկ քառորդն է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am