Կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի, թե ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այդուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել: Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքականության հետ: Հետաքրքրական է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում էր մոտ 300 մլն դոլարի ուղղակի ներդրումների մասին: Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում: Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելության ընթացքում, առավել քան սենսացիոն բնույթ է կրում: Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2,4 մլրդ դոլար: Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել: Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 մլն դոլարի ուղղակի ներդրում: Համեմատության համար նշենք, որ 2016 թ. ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 մլն-ի սահմանը: Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am