Փաշինյանի նախագիծը մերժվեց.«Հանրությունը չիմանա՞ ճիշտը»

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրած նիստում սկսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագծի քննարկումը, որը կրում է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» անվանումը: Ըստ նախագծի, այդ հանձնաժողովի խնդիրներն են լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների ձեւավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը, եկամուտների օրինականությունը, հնարավոր կոռուպցիոն երեւույթներն ու խնդիրներն ուսումնասիրել: Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովում ասաց, որ հիմա կա բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարագրման մեխանիզմ, բայց մենք չունենք մեխանիզմ ստուգելու ՝ ինչքանով են ճիշտ լրացնում պաշտոնյաները այդ հայտարարագիրը:  Ըստ  Փաշինյանի՝ հանրության բավականին լայն շերտեր այն կարծիքին են, որ 25 տարիների ընթացում ՀՀ-ի կառավարիչներն իրականցրել են ոչ արդյունավետ կառավարում, որ ազգային հարստությունը թալանվել էր: Նախագծով ստեղծվելիք հանձնաժողովը կուսումնասիրի վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած, նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումնաբանությունը,ասաց Փաշինյանը.«ՀՀ քաղաքացիներն, ի վերջո կունենան շատ հստակ, պարզ մի հարցի պատասխանը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան ունեցվածք, հարստություն կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարց ուղղեց նախագծի հեղինակին՝ չեք կարծո՞ւմ որ այս նախագծի ժամանակը չէ, ապա նշեց, որ իր կարծիքով «Ապօրինի հարստացման մասին» օրենքը փակում է այս հարցը: Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը նախատեսում է հանցակազմ եւ պատիժ, իսկ իր առաջարկածն այդ երկու խնդրի մասին չի խոսում: «Օրինակ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտնի է, որ բոլոր բիզնեսներում փայ ունի եւ մի քանի միլիարդ է կուտակել: Մամուլում գրվում է այդ մասին, մյուս կողմը չի արձագանքում, հանրությունը պետք է իմանա՞ օբյեկտիվ պատկերը, ինչ է տեղի ունեցել»,- հակադարձեց Փաշինյանը:«Օրինակ, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 մլրդ դոլարի հարստություն է կուտակել, հանրությունը պետք է իմանա այս հարցի պատասխանը: Եթե պարզվի, որ այդպես չի, շատ ավելի լավ: Եթե պարզվի, որ այդպես է, հանրությունը դրանից հետո ինքը պետք է որոշի՝ ինչ միջոցներ ձեռնարկի կամ ինչ վերաբերմունք ցուցաբերի: Կամ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Լեգենդներ են պտտվում ու մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Այդ լեգենդների մի մասը պարզ իրողություն է: Կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք՝ գյուղմթերքների վաճառքից 2 մլն դոլար ո՞նց է ձեւավորվել: Սա վերաբերում է մեզ նույնպես: Հանրությունը չիմանա՞ ինչ փոփոխություն է տեղի ունեցել մեր գույքի, ունեցվածքի հետ, երբ 5 տարի պատգամավոր ենք եղել»: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը մասնակցում էր հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ հնարավոր է 6 ամսում ստեղծվի մի մարմին, որն իրավասու կլինի ցանկացած հարցում կատարել ցանկացած պետական մարմնի եւ ստանալ իրեն ցանկալի տեղեկությունները եւ ոչ միայն ՀՀ տարածքում: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քվեարկության դրեց նախագիծը: 1 կողմ, 5 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագիծ բացասական եզրակացություն ստացավ: Կողմ քվեարկեց միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am