«Ալյանսը» կմիանա «Ծառուկյան» դաշինքին
«Ալյանս» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի կազմում: Նմա որոշում է ընդունվել վարչության նիստի ընթացքում ՝ բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել կուսակցության համագումարին առաջարկել միակ նախագիծը: Կուսակցության համագումարը կայանալու է մի քանի օրից: Համագումարը հավանության կարժանացնի կուսակցության վարչության առաջարկը,լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Կուսակցության նախագահի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանը չի վերընտրվելու: Առաջարկվում է «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից եւ հիմնեց «Ալյանս» կուսակցությունը:
