Տիգրան Թորոսյանը՝ ՀՀԿ դպրոցում դասախոսելու մասին

«ՀՀԿ նախկին փոխնախագահ և Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դասախոսելու է հրավիրվել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում։ Այս հանգամանքը Տիգրան Թորոսյանի հետ զրուցելու առիթ հանդիսացավ։«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նրա հետ. -  Պարոն Թորոսյան, դոփ փաստորեն հրավիրվել եք դասախոսելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ - Կարծում եմ, լրագրողական շրջանակներում մի փոքր թյուրըմբռնում է առաջացել, թեև պարոն Աշոտյանն ամեն ինչ ճիշտ Է ներկայացրել։ Իսկապես, անցած տարեվերջին ինձ հրավիրել Էին ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու ԼՂ խնդրի և ընդհանրապես հակամարտությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց խոսքը մեկ դասախոսության մասին Է, այլ ոչ թե այնտեղ աշխատելու։ Ուրախ եմ, որ գնահատվել Է տևական մասնագիտական աշխատանքը, որի արդյունքում տպագրվել են երեք մենագրություններ և բազմաթիվ գիտական հոդվածներ հայաստանյան և օտարերկրյա հեղինակավոր գիտական հանդեսներում։ Ուրախ եմ նաև, որ ունկնդիրները, որոնց մի մասը վաղը Հայաստանի քաղաքական կյանքում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, անկեղծ հետաքրքրությամբ Էին մասնակցում դասախոսությանը։ Կարծում եմ ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծման տեսակետից կրթությունն ու գիտությունն ունեն բացառիկ նշանակություն և հետագայում էլ կարձագանքեմ դրան աջակցող ցանկացած նախաձեռնության։ - Իսկ դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք։ -  Դրա համար չափազանց լուրջ պատճառ պետք Է լինի։ Այն, ինչով զբաղված եմ վերջին մի քանի տարիներին, ինձ գոհացնում է՝ և հետաքրքիր Է, և կարևոր։ Խոսքը վերջին 4-5 տարիներին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում քաղաքագիտության ոլորտում գիտակրթական ծրագրի իրականացմանն Է վերաբերում, որն ապահովում Է միջազգայնորեն մրցունակ և բակալավրիատի, և մագիստրոսական, և ասպիրանտական կրթություն, համապատասխան գիտական հանդեսի հրապարակում առաջիկայում միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելու հեռանկարով, և այլն։ Ստեղծվել Է ակտիվ միջազգային համագործակցություն, մի շարք երկրների բարձրակարգ մասնագետներ են մասնակցում թե՛ հանդեսի հրատարակման աշխատանքներին, թե կրթական ծրագրերի զարգացմանը։ Արդեն ունենք ասպիրանտներ, որոնց թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը կիրականացվի երկակի աստիճանաշնորհման սկզբունքով Գերմանիայի լավագույն համալսարանների հետ։ Հնարավորություններ կան մագիստրատուրայի լավագույն ուսանողներին միջազգային համագործակցության շրջանակներում ընդգրկելու համար, կան բազմաթիվ այլ նպատակներ ու ծրագրեր։ Այնպես որ, հետագայում այդ ամենով չզբաղվելու որևէ պատճառ չեմ տեսնում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am