Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին հայտնում է,որ ԱՄՆ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որի վարքը, ըստ Սպիտակ տան, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
Թրամփը հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո անդրադարձել էր Իրանի թեմային՝ հասկացնելով, որ բավականին կոշտ է տրամադրված այդ երկրի դեմ ու չի բացառում դեպքերի հետագա զարգացման ոչ մի սցենար:
Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 2 տասնյակից ավելի իրանական «օբյեկտների» նկատմամբ: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ուրբաթ:
Պատժամիջոցները, որոնք չեն հակասում 2015թ. Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին, կվերաբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը