«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». Սոսո Մարգարյանն ու ընկերները դատապարտվեցին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի երեկվա դատավճռով հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանն ու Արսեն Մկրտումյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր ճանաչվեցին Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում` ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ: Ավելի կոնկրետ՝ նրանք քարեր են նետել այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, քաշել նրանց ոստիկանական վահանները: Գործով կա 46 տուժող, որոնց դատարանն այդպես էլ չլսեց, քանի որ ամբաստանյալներն ընդունել էին իրեն առաջադրված մեղադրանքները եւ խնդրել արագացված կարգ կիրառել: Մեղադրյալ Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ նրա՝ քաղաքացիները, մասնակցելով ցույցի, փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռել է ու ընկել գետնին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը: Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,- արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ի պատասխան նշեց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»: Պաշտպանն ուշադրության հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, առանց հավաքը ցրելու համար ժամանակ տրամադրելու։ Ամբաստանյալ Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող դրական բնութագրեր, որտեղ նշվում էր, որ Միքայելյանն աշխատում է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաեւ ԳԱԱ-ում։ Ամբաստանյալն իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա։  Իր վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումն անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»: Ամբաստանյալ Արսեն Մկրտումյանը նույնպես հանդես եկավ վերջին խոսքով․«Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ արարքիս համար, խնդրում եմ հնարավորություն տալ ապացուցել, որ այդ արարքն ինքնաբերաբար է կատարվել»: Բոլոր երեք ամբաստանյալների համար փաստաբանները խնդրեցին կիրառել մեղմ պատիժ կամ պատժի պայմանական չկիրառում։ Դատախազ Հայկ Պետրոսյանը, անդրադառնելով պաշտպանական կողմի ճառերին, նշեց, որ դրանց մեջ առկա են այլընտրանքային տարրեր, իսկ պաշտպան Ա․ Զաքարյանի ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ․ «Ո՞վ է ասել, որ իշխանությունը փորձել է հաշվեհարդար տեսնել այդ մարդկանց հետ, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցները կարողացել են կանխել այն՝ քար նետելով կամ այլ ձեւով։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները դրսեւորել են ծայրահեղ զսպվածություն»։ Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից խնդրել էր ամբաստանյալներին դատապարտել երեք տարվա ազատազրկման, ինչն էլ դատարանն արեց: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am