«Ելք»-ի լոսանջելեսյան արկածները

Պայմանավորված առաջիկա ընտրություններով , ինչպես հայտնի է , հայաստանյան քաղաքական ուժերը բուռն իրարանցման մեջ են գտնվում: Օրերս, Լոս Անջելես էին այցելել «Ելք» դաշինքի անդամները` Ալեն Սիմոնյանն, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը , որոնց այս այցի մասին կանխատեսվում էր դեռևս շաբաթներ առաջ: Թե հատկապես որն էր «Ելք»-ի այցի իմաստը Լոս Անջելես, թերևս, կարելի է կռահել: Արևմտամետ դիրքերից հանդես եկող այս նորաթուխ քաղաքական գոյացությունը որին «ընդդիմադիր» անվանելը, մեղմ ասած, այնքան էլ տեղին չէր լինի, քանի որ փորձում է ինչ-որ կերպ տեղավորվել այն կերպարի մեջ, որ վերագրել է ինքն իրեն` ընդամենը մեկ նպատակից ելնելով: Շարժման պարագլուխները ցանկանում են տեղ գտնել ապագա խորհրդարանի կազմում ու դրա համար, վստահաբար, պատրաստ են կրել ցանկացած դիմակ` առաջնորդվելով, բնականաբար իշխանությունների հետ նախապես համաձայնեցված սցենարով: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե իրականում միմյանց հետ ինչ կապերի մեջ են գտնվում ասենք նույն Էդմոն Մարուքյանն ու Բարսեղ Բեգլարյանը.... Մի խոսքով` ընդդիմություն մի ասա,մի զուլում ասա: Իսկ հիմա «1in. am» -ի «նախկին» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կողմից Լոս Անջելեսի Իրանահայերի միության սրահում կազմակերպված «Ելք»-ի ու ամերիկահայերի միջև բուն հանդիպման մասին: Ի դեպ, «տարօրինակ» զուգադիպությամբ իր ակտիվ մասնակցությունն էր բերել իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող ու օրուգիշեր Սերժ Սարգսյանի գովքն անող Թոմիկ Ալեքսանյանն, ում էլ, ի դեպ պատկանում է այդ սրահը: Միանգամից նշենք, որ որևիցե բովանդակային առանձնահատկությամբ կամ գոնե ինչ-որ բաղադրիչով այդ հանդիպումն այդպես էլ մինչև վերջ աչքի չընկավ: Ընդդիմադիր հայացքներով ներշնչված մարդկանց կողմից կազմակերպված հանդիպում ՝ ոչ մի կերպ չի կարելի համարել, քանի որ բանախոսները` Էդմոն Մարուքյանն, Ալեն Սիմոնյանն ու Արամ Սարգսյանն այդպես էլ մի կծու, թթու կամ գոնե դառը խոսք չարտասանեցին իշխանությունների հասցեին`բավարարվելով ընդամենը հավաքվածներին հույս տալով, թե իրենք կանեն ամեն ինչ` Հայաստանի առջև ծառացած խնդիրները ըստ պատշաճի լուծելու,եթե, իհարկե, ստանան գոնե որոշակի տոկոս ընտրություններին: Ավելին` ըստ երևույթին` ընդգծելու համար սեփական բացառիկությունն ու անզուգականությունն` իսկական վայնասուն էին բարձրացրել ընդդեմ Սեյրան Օհանյանի ու Գագիկ Ծառուկյանի`այսպիսով «ջուր լցնելով իշխանությունների ջրաղացին» ու բացահայտ հակաքարոզչություն անելով ընդդիմության դեմ` ընդդիմության , որն , ինչպես հայտնի է , հանդես է գալիս մեծամասամբ ռուսամետ դիրքերից : Մի խոսքով` մարդիկ Լոս Անջելես էին գործուղղվել ընդդիմության դեմ հակաքարոզչություն անելու,այլ ոչ թե սեփական ծրագրերը առաջարկելու կամ իշխանություններին որպես այլընտրանք ներկայանալու: Նրանց, այդ երկար-բարակ ելույթներից այդպես էլ ոչ մեկի համար պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ ծրագիր են նրանք առաջ քաշում կամ ինչպես են անելու`Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին լուծում տալու համար: Իսկապես, հավաքվածներիս համար այդ հանդիպումը ոչինչ չտվեց, այլ՝ միայն ականատես դարձանք թիկնապահների ուղեկցությամբ «Ելք» դաշինքի անդամների «մուտքին» ու «ելքին» ովքեր հեռացան ներկաներին հուզող խնդիրներին պատասխան չտալով: Այս իրողությունն, անկասկած, զրոյացնում է «Ելք»-ի ապագա հավաքների հնարավորությունն ու նպատակահարմարությունը , քանի որ ոչ ոք այլևս իր ժամանակը չի՛ զոհի ու չի՛ գնա մասնակցելու ևս մեկ նմանատիպ հանդիպման: Իմաստ՝ պարզապես չկա: Ինչ վերաբերում է հանդիպման եկածների ու հանդիպումը կազմակերպիչների միջև շփումներին, որ համաձայն կարգի, նման դեպքերում լինում է, ապա պետք է նշենք, որ այս առումով առհասարակ իսկական խայտառակություն էր տիրում, քանի որ հանդիպման մասնակիցներն անգամ հնարավորություն չունեցան`հենց ուղղակի իրենց հարցերը հավուր պատշաճի ուղղելու բանախոսներին` ո՛չ հանդիպման ընթացքում, ո՛չ սկզբում, ո՛չ էլ վերջում: Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից բաժանվեցին փոքրիկ այցեքարտի չափսի թղթեր, որոնց վրա ներկաները գրեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ իշխանություններին: Արման Բաբաջանյանն ու Թոմիկ Ալեքսանյանը բավական հմտորեն խմբագրեցին, մաղեցին հարցերը, իսկ բանավոր հարց ուղղելու հնարավորություն մասնակիցներին այդպես էլ չթույլատրեցին: Ի դեպ` ներկա գտնվողներից պարոն Թիթիզյանը հայտնեց իր բողոքն այս հարցի շուրջ ու նույնիսկ հանդիպման վերջում ամոթանք տվեց հանդիպման կազմակերպիչներին ` նման անորակ միջոցառում կազմակերպելու համար: Ի դեպ, չափազանց ուշագրավ մի դրվագ. այս հանդիպումը բավական փակ ռեժիմով էր կազմակերպված ու ԶԼՄ-ներ, առհասարակ, հրավիրված չէին: Քանի օր է անցել, բայց այդ հանդիպման մասին գրեթե ոչ ոք չի անդրադարձել`ո՛չ «Araratnews»-ը, ո՛չ էլ «1in.am»-ը`չնայած թվում էր, թե պետք է որ ինչ-որ անդրադարձ, այնուամենայնիվ, լրտավամիջոցները կատարեին, բայց քար լռություն է: Ինչ վերաբերում է հանդիպման գլխավոր կազմակերպիչներից Արման Բաբաջանյանին,ապա նրա` Լոս Անջելեսում հայտնվելը,պետք է նկատել, բավական կասկածամտորեն է ընկալվել հայ համայնքի կողմից,ու դրա անդամները հստակ պլանավորված ու իշխանությունների կողմից ուղղորդվող քայլեր են որակում այս ամենը `իրականացվող Բաբաջանյանի ձեռամբ: Մարդը, փաստացի, մոլորեցնում է հանրությանը`մի բան,որի համար էլ,խոշոր հաշվով գործուղվել է Լոս Անջելես: Այսպիսով` ստիպված ենք արձանագրել,որ «Ելք» դաշինքի անիմաստ այցը Լոս Անջելես, լիակատարորեն տապալված կարելի է համարել հայ համայնքի շրջանում, բացի խորը հիասթափությունից ու հակասական զգացողություններից, ուրիշ ոչինչ չառաջացրեց: Թե ինչու էին հազարավոր կլիոմետրեր կտրել-անցել այս պարոններն, այդպես էլ մինչև վերջ հասկանալի չդարձավ: Արտակ Ոսկերչյան Լոս Անջելես

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am