«Սանիտեկի» աշխատակիցը սպանել է 2 հազար դրամի համար

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Ազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: 34-ամյա Կարեն Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերի 7-ին Կարեն Ազարյանն իմացել է, որ Չարենցավանի բնակիչ Արծրուն Ի.-ն պարտքը մարելու նպատակով իր կողմից տրված հազար դրամը նպատակին չի ծառայեցրել, այլ օղի է գնել ու խմել: Կարենը բարկացել է այն աստիճան, որ գիշերով շտապել է Արծրունի տուն՝  պարզաբանում ստանալու: Ժամը 2-ի սահմաններում Կարենը գնացել է Արծրունի բնակարան: Այնտեղ երկուսի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Կարեն Ազարյանը, ձեռքով բռնելով աթոռին նստած Արծրունի հագուստից, նրան գցել է գետնին, ապա ձախ ոտքի կրունկով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով գանգի թաղի, հիմի և ստորին ծնոտի ոսկրերի կոտրվածքներ, հոնքային շրջանների արյունազեղումներ, քերծվածքներ: Արծրուն Ի.-ն ստացած վնասվածքներից մահացել է: Կարեն Ազարյանը դիտավորյալ սպանության համար դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Արծրունին սպանելու նպատակ չի ունեցել, իրենց միջև ուղղակի վիճաբանություն է առաջացել: Ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, դրա համար բաներ կան, որ չի հիշում: Հիշում է միայն, որ դեպքի օրն Արծրունն իրենից գումար է ուզել, որ պարտքը մարի: Ինքը նրան հազար դրամ է տվել: Հետո Վարագից տեղեկացել է, որ Արծրունը պարտքը չի մարել, իր տված փողով օղի է գնել: Ինքը բարկացել է: Գնացել է Արծրունի բնակարան, որ զրուցի: Մինչև Արծրունի բնակարան մտնելը ինքը թակել է հարևանի դուռը, քանի որ ուշ ժամ էր, նրանց զգուշացրել է, որ եթե գոռոց, աղմուկի ձայներ լսեն, չվախենան: Արծրունի բնակարանում լույս չկար: Իրենք նստել են դեմ դիմաց ու զրուցել են գումարի վերաբերյալ: Արծրունը խմած էր, իրեն հայհոյել է, դանակ է հանել: Ինքը դանակը տեսնելով՝ խառնվել է իրար: Դանակը վերցնելու համար քաշել է Արծրունի ձեռքից, ոտքով հարվածել է: Արծրունը աթոռից ընկել է գետնին: Հետո նա ոտքի է կանգնել: Դանակը նրա ձեռքին էր: Նա փորձել է հարվածել իր սրտին: Ինքը բռնել է Արծրունի ձեռքից, հրել է, վերցրել է դանակը, այդ ժամանակ վնասել է իր մատը: Արծրունն ընկել է: Այդ պահին ինքը մեջքով էր կանգնած, ուզում էր հեռանալ: Բայց Արծրունը նորից հայհոյել է իրեն, ինքն էլ զայրացել ու ոտքով սկսել է խփել  նրան: Չի հիշում՝ քանի անգամ է հարվածել: Չի գիտակցել, որ Արծրունը կարող է իր հարվածներից մահանալ: Մտածել է՝ նա ուշագնաց է: Դուրս է եկել, որ դրսից ձյուն բերի, հետո հասկացել է, որ նա մահացել է: Գնացել է տուն ու զանգահարել է ոստիկանություն: Արծրունի ձեռքի դանակը փոքր, ծալովի դանակ էր, կապույտ կամ կանաչ գույնի: Ինքը դանակը խլել ու շպրտել է սենյակում: Քննիչն ասել է, թե սենյակում դանակ չի հայտնաբերվել: Ինքը չի ցանկացել ցուցմունքներ տալ, բայց քննիչn ասել է, թե այդ դեպքում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում: Նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իրեն ուղղորդել են, ինքը չի հիշում՝ քանի անգամ է հարվածել: Արծրունի հետ կատարված դեպքի օրը իր մասնակցությամբ վիճաբանություն է եղել նաև Վարագի տանը: Իրենք իրար հրել են միայն… Դեպքի օրը որպես կասկածյալ տված ցուցմունքում Կարեն Ազարյանը հայտնել է, որ աշխատում է Երևանի «Սանիտեկ» ՓԲԸ-ում՝ որպես բանվոր: Ամուսնացած է, խնամքին է երեք տարեկան որդին: Տուժող Արծրունին ճանաչել է 2009 թվականից, նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Արծրունին շրջապատում «Արթուր» են ասել: Նա մենակ էր ապրում Չարենցավանի 3-րդ թաղամասի հանրակացարանում, ոչնչով չէր զբաղվում: Չարաշահում էր ոգելից խմիչքը: Ինքը մշտապես օգնել է նրան գումարով, նույնիսկ խմիչք է գնել նրա համար, պատահել է՝ միասին են խմել: Դեկտեմբերի 5-ին ինքը Արծրունին հանդիպել է իրենց շենքում: Նա ասել է, թե 2 հազար դրամ պարտք ունի, խնդրել է օգնել, որ պարտքը մարի: Ինքը նրան 1000 դրամ է տվել, պատվիրել է պարտքի մի մասը մարել: Դեկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Արծրունի հարևան Վարագից ինքն իմացել է, որ Արծրունը պարտքը չի մարել: Արծրունը հենց Վարագին էր պարտք: Ինքը շատ է բարկացել, չէ՞ որ Արծրունին փող էր տվել, որ նա պարտքը մարի: Ինքը բարձրացել է երկրորդ հարկ, նախ թակել է Արծրունի հարևանի դուռը, զգուշացրել է, որ եթե գոռոցի ձայներ լսեն, չվախենան ու դուրս չգան, խոստացել է նաև, թե ինքը չի հայհոյի… Դրանից հետո բացել է Արծրունի բնակարանի դուռը, որը փակ չէր, ու ներս է մտել: Արծրունը նստած էր սեղանի մոտ, ինչ-որ բան էր խմում: Ինքը նրան հարցրել է, թե իր տված գումարով ինչո՞ւ պարտքը չի մարել: Նա ներողություն է խնդրել, ասել է, թե  վերցրած փողով օղի է գնել ու խմել: Իրենք վիճել են: Ինքը բռնել է Արծրունի հագուստից, նրան գցել է գետնին: Արծրունը մեջքի վրա ընկել է գետնին: Ինքը ձախ ոտքի կրունկի մասով իր հիշելով՝ երեք-չորս անգամ հարվածել է Արծրունի դեմքին ու գլխին: Երբ նկատել է, որ Արծրունը չի շարժվում, գլուխն արյունոտ է, փորձել է օգնել նրան: Մի քանի անգամ ապտակել է, որ ուշքի գա, դուրս է գնացել, որ ձյուն բերի, դնի նրա դեմքին: Երբ վերադարձել է, սեղանի վրա դրված մոմը մոտեցրել է Արծրունի դեմքին, որ տեսնի՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ մոմը կաթել է Արծրունի աչքին… Ինքը հասկացել է, որ նա մահացած է: Վախեցել է, վազելով գնացել է իր տուն, այնտեղից զանգել է ոստիկանություն: Դեպքի ժամանակ Արծրունն իրեն չի հարվածել, ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Կատարվածի համար զղջում է: Կարենը հայտնել է, որ մատի վնասվածքը ստացել է դեպքի նախօրեին. Վարագի տանը օղի են խմել, հետո վիճել են, իրար քաշքշել են, այդ ժամանակ է մատը վնասվել: Տուժողի իրավահաջորդը Արծրունի մայրն էր: Նա հայտնել է, թե որդին ամուսնացած է եղել, երեք երեխա ունի: Նա ամուսնալուծվել է, մենակ ապրել է հանրակացարանում: Որդին հաճախ է խմել, բայց ոչ ոքի երբեք չի վնասել, նա խեղճ, խելոք մարդ էր, նրան շրջապատում ճանաչում էին որպես ազնիվ մարդու: Իր իմանալով՝ նա գումարային խնդիրներ ու պարտքեր չի ունեցել: Իրենից գումար է խնդրել ծխախոտի կամ խմիչքի համար, ինքն էլ տվել է: Արծրունի մահից հետո Կարենի հարազատները չեն այցելել իրեն: Ինքը բողոքում է որդու սպանության համար, ունի գումարային պահանջ: Կարենի մայրը հայտնել է, թե դեպքի օրը Կարենը տանից դուրս է եկել՝ խոստանալով շուտ վերադառնալ: Երեկոյան ինքը զանգել է որդուն, նա պատասխանել է, թե շուտով տուն կգա: Հետո ինքը մի քանի անգամ զանգել է, նա չի պատասխանել: Ավելի ուշ նա զանգել ու ասել է, թե մարդ է սպանել, ցանկանում է ներկայանալ ոստիկանություն: Ինքը չի հավատացել, մտածել է՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է նման բան ասում: Բայց քիչ հետո Կարենը տուն է եկել, ասել է, թե մեկի հետ վիճել է, ծեծել, ու այդ մարդը մահացել է: Կարենը լաց է եղել, ասել է, թե չի ցանկացել սպանել նրան: Կարենը զանգել է ոստիկանություն, երեք ոստիկան եկել ու նրան տարել են: Կարենը երբեք ոչ մեկի հետ չի վիճել: Ինքը Արծրունին չի ճանաչել, միայն լսել է նրա մասին: Դատարանը հետազոտել է Կարեն Ազարյանի հեռախոսազանգը ոստիկանություն, երբ նա ահազանգել է կատարվածի մասին: Նա, մասնավորապես, ասել է. «Ես սպանություն եմ կատարել… Մարդու սպանություն… Մարդ եմ սպանել… Եթե ես եմ սպանել, ես գիտեմ, եթե որ ես ասեմ, կարող ա մեղմիչ հանգամանք ըլնի, գիտեմ… Ես չէի ուզում, ինքն ա էլի տեղիք տվել… Ես իրան բռթել եմ, ինքն ընկել ա ու մահացել ա ըտենց… Քիթ, բերանից արյուն ա եկել… Ես, ասենք գիտեմ, մարդ եմ սպանել, ես պետք ա տեղյակ պահեի: Ոնց էլ ըլներ ինձ պետք ա գտնեին, ճիշտ ե՞մ…»: Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է  10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի դեկտեմբերի 7-ից: Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջ ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: Հօգուտ պետբյուջեի՝ Կարեն Ազարյանից կբռնագանձվի 207 հազար 932 դրամ՝ որպես դատական ծախս: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Կարեն Ազարյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու: 1in.am

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am