«Այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում». Լեւոն Թոքմաջյան

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ամեն օր հեռուստաեթերով լսում է կոչեր ու էլի կոչեր։ Ասում է՝ այդ ամենից լավ բան չի սպասում, ապա մանրամասնում, թե ինչ նկատի ունի. «Գիտե՞ք ինչու լավ բանի չեմ սպասում, որովհետեւ այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում։ Ամեն ինչ կախված է ցանկությունից, կա՞ր ցանկություն՝ չկար, հիմա որտեղի՞ց պետք է լինի այդ ցանկությունը։ Մեկ է՝ խորհրդարանում լինելու է կայուն մեծամասնություն, իսկ ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն, դա ինձ համար անհասկանալի է, կարծում եմ՝ էլի նույն բանն է լինելու, եւ ոչինչ չի փոխվելու։ Թվերի վերադասավորությունից հաշիվը չի փոխվում։ Ոնց նայում եմ, տեսնում եմ, որ բոլորն ուզում են խորհրդարան։ Այնպիսի մարդիկ են ուզում գնալ խորհրդարան, որ ունեն բիզնես, գործարար մարդիկ են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուզում գնալ, պարզ է մի բան. ուզում են լինել անձեռնմխելի, ոչ ոք իրենց ձեռք չտա, եւ ավելի ազատ իրենց գործերը կատարեն։ Թող անեն, ինչ ուզում են, բայց ժողովուրդը դրանից ինչ-որ բան շահելո՞ւ է, ես կարծում եմ, որ ոչինչ չի շահելու»։ Թոքմաջյանը չի հավատում, որ մեր օրերում կարող են հրաշքներ կատարվել, որովհետեւ ամեն ինչ հաշվարկված է, մտածված, իսկ իշխանության կերակրատաշտից օգտվողներն էլ այսօր դեմ են դուրս գալիս նույն իշխանությանը։ «Ինչի՞ համար են դեմ դուրս գալիս՝ վիրավորված են, նեղացա՞ծ, ոչինչ չենք կարող իմանալ, դրա համար շատ հարցեր այնքան մութ են։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը որ ուզեր, շատ հարցեր չէ՞ր կարող լուծել, վարչապետ էր, չէ՞, իսկ ինչո՞ւ չարեց, որովհետեւ չէր ուզում, կամ թույլ չէին տալիս։ Սեյրան Օհանյանը, ով կամ դուրս եկավ, կամ հանեցին, իշխանության մեջ էր, կառավարության անդամ, ինչո՞ւ է այսօր դեմ դուրս գալիս։ Թող պատճառաբանի, ասի՝ այսինչ բաների համար դուրս եմ գալիս։ Կամ՝ Վիկտոր Դալլաքյան, դու անընդհատ նախագահի կողքին ես եղել, խորհրդական, խորհրդարանում նրա ներկայացուցիչը, ի՞նչ կատարվեց, ինչու այսօր դեմ ես դուրս գալիս։ Չի ասվում, էլի մութ է մնում մեզ համար։ Այնպես որ, այնքան մութ բաներ կան, որ ինչպե՞ս կարող ենք սպասելիքներ ունենալ… Ես ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանում եմ, այլ ուզում եմ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ իմանան, թե ինչումն է գաղտնիքը, ի՞նչ է եղել՝ իր հետ վա՞տ են վարվել, ուզեցել է բիզնես անի, չե՞ն թողել, թե՞ արտառոց բաներ է նկատել, բայց ի վիճակի չի եղել բարձրաձայնել»,- ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ քանի դեռ շատ բաներ չգիտենք, չենք կարող սպասելիքներ ունենալ։ Իսկ եթե մի բան չի բացահայտվում, ուրեմն այս ամենը խաղեր են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am