Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել.Կարեն Թումանյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ կարծում է, որ սկզբունքորեն Սահմանադրությունը և Սահմանադրությանը հաջորդող զարգացումները եկան ազդելու այս ընտրություններին հայտ ներկայացնող ուժերի և դաշինքների ձևավորումներին: «Առկա իրավիճակում կան այլընտրանքային խմբեր։ ՀՅԴ-ն այս երկու ամիսներին չի քննարկում իր առաջիկա հնարավորությունները, ծրագրային խնդիրները, ակնկալիքները: Կարծում եմ՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն, քաղաքական իմաստով էապես չտարբերվող ուժեր են։  «Ելք» դաշինքը, որն արդեն հստակ ձևակերպված է, և, կարծես թե, որոշակի շրջանակներում որոշակի համակրանք ունի, դաշինքի անդամներն էլ բավական հայտնի են, այլընտրանքային տարբերակ են առաջարկում հանրությանը։ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը նույնպես այլընտրանք է »,-ասաց նա: «Ես ուշադիր հետևում եմ  Սեյրան Օհանյանի անձի և անցյալի վերաբերյալ քննարկումներին: Իմ խորը համոզմունքը նա է, որ Սեյրան Օհանյանին աշխատանքից հեռացնելու հիմքում ընկած էր այն, որ ՀՀԿ-ն լուրջ անվստահություն ուներ, թե դեպքերի իր համար անցանկալի զարգացումների դեպքում, կարող է, Սեյրան Օհանյանը բանակը չօգտագործեր ներքին քաղաքական խնդիրների լուծման համար։ Ես նման ներքին համոզմունք ունեմ։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կար բանակի գլխին դնել ավելի նվիրյալ և ավելի ենթակա անձի»,-ասաց Խառատյանը: «Հայկական վերածնունդ» Կառավարման խորհրդի անդամ Կարեն Թումանյանը կարծում է, որ հույսը ոչ թե դաշինքների վրա պետք է դնել, այլ խորքային, համակարգային փոփոխությունների. «Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել, քանի որ այն այլեւս նոր մարտահրավերների չի դիմանա»: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծում է,որ առնետավազք է սկսվել.«Էստեղից էնտեղ են գնում: էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ,  էն մանրները՝ ուրիշ տեղեր»: Լրագրողներից մեկի  հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանին պատկերացնում են ընդդիմադիր դաշտում, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը այն ուժի կողմն է, որ իշխանության է ձգտում, այսօրվա իշխանությունը չի ընդունում նրան, ուրեմն նա պետք է ուրիշ հավանական տեղ  փնտրի ու գտնի»: «Լինելով մտավորականության ներկայացուցիչ՝ կտրուկ քայլեր չեք անում:Դուք, ինտիլիգենցիայի փայլուն ներկայացուցիչ եք, փայլուն անցյալով, ներկայով ու համոզված եմ՝ ապագայով: Բայց ձեր պայքարի ձեւերը մեթոդիկ են, միայն արձագանքում եք, պետք է առաջնորդեք այս պայքարը»,հայտարարեց Կարեն Թումանյանը՝մեղադրելով  Հրանուշ Խառատյանին: «Երբեք մտավորականությունը չի ստանձնել քաղաքականության ղեկը, նրանք արտահայտվում են,  ցույց են տալիս, բայց ուժ չէ, քաղաքական հայտ չունեն: Ես չեմ կարծում, որ ներքին պատերազմը պետք է խարսխվի մտավորականության վրա»,-պատասխանեց Խառատյանը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am