Նախարարն անհրաժեշտության դեպքում կներգրավվի քարոզարշավին
«Քանի որ անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը, ապա անհրաժեշտ է մասնակցել նրա քաղաքական աշխատանքին: Որոշումը ՀՀԿ-ն կընդունի»,-ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողներին ասաց,որ անհրաժեշտության դեպքում կներգրավվի նախընտրական քարոզչությանը: Առաքելյանն ընդգծեց, որ ընտրողներին կաշառելու խոսակցություններն անլուրջ է համարում: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:
