Նալբանդյան-Մամեդյարով նոր հանդիպում են նախապատրաստում
Trend լրատվական գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ասել է,որ համանախագահները աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. «Ներկայումս մենք մեր գործընկեր համանախագահների հետ քննարկում ենք առավել հարմար ժամանակամիջոցը ԱԳ նախարարների հանդիպման համար: Միաժամանակ նաեւ քննարկման օրակարգում է ռեգիոն մեր հաջորդ այցելության ժամկետների հստակեցումը:Անհամբերությամբ ենք սպասում համանախագահները երկու արտաքին գործերի նախարարների հանդիպմանը »,- ասել է Հոգլանդը:
