Ալիկ Սարգսյանը ինքն էլ չգիտի
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ո՛չ հերքում,ո՛չ հաստատում է տեղեկությունը, որ նախօրեին ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկ Կարինե Պողոսյանին ինքն է փոխարինելու: «Ես չեմ կարող ոչինչ հաստատել»,- Tert.am-ին հայտնեց Ալիկ Սարգսյանը` նշելով, որ նախօրոք ոչինչ չի ուզում հայտնել: Դիտարկմանը, թե ՀՀԿ կազմակերպաչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Ալիկ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ ասել է` «հնարավոր է», ասաց`«ես էլ եմ ասում` հնարավոր է»:
