Առաքել Մովսիսյանը առաջինն է,Մհեր Սեդրակյանը՝երկրորդը, հետո Սամվել Ալեքսանյանը
«Երեք անգամ էթիկայի կանոնները խախտել է Առաքել Մովսիսյանը, 2 անգամ՝ Մհեր Սեդրակյանը, 1 անգամ էլ Սամվել Ալեքսանյանը», - «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը նախորդ 4 տարիների ընթացքում 6 անգամ արձանագրել է պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտում: Նույն ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ էթիկայի հանձնաժողովի որոշումները վերը նշված պատգամավորների վրա ազդեցություն չեն ունեցել, ինչը փաստում է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ ունեցած արհամարհանքի մասին.«Նրանք շարունակում են դրսևորել նույն վարքագիծը, որն անհարգալից վերաբերմունք է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ: Համակարգը չի կայացել»:
