Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյան հայտարարեց.«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում:Առկա են խնդիրներ դատապարտյալների և կալանավորների սննդի ապահովման, դատապարտյալների համաչափ տեղաբաշխման տեսանկյունից »: Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկներին վերապահված որոշ գործառույթներ, այդ թվում` հանձնուքների հանձնման ժամանակ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված, և իրեն զեկուցել մեկամսյա ժամկետում:
