Թուրքիան Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
Թուրքական TRT Haber-ը տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: «Գերմանիայում, այո, կա փախստականների խնդիր, սակայն այդ երկրում մենք այլ խնդիրներ ևս ունենք: Գերմանիան մի երկիր է, որը գրկաբաց է ընդունել Թուրքիայի գլխին պատուհաս դարձած ցանկացած ահաբեկչի: Հեղաշրջման վերջին փորձի կարևոր դերակատարները հյուրընկալվում են Գերմանիայում:Որևէ տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին Թուրքիային չհանձնող Գերմանիայի և ուղղաթիռով փախած թուրք զինվորներին թուրքական կողմին չհանձնող Հունաստանի միջև»,- հայտարարել է Քայնաքը:
