ՌԴ-ն վերականգնում է սահմանային վերահսկողությունը Բելառուսի հետ
«Իզվեստիան» գրում է,որ ՌԴ-ն վերականգնում է սահմանային վերահսկողությունը միութենական Բելառուսի հետ ցամաքային սահմանին, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Սահմանային գոտիները ստեղծվում են «ՌԴ պետական սահմանների պահպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման» նպատակով:Սահմանային գոտին կտեղակայվի Սմոլենսկի, Պսկովի, Բրյանսկի մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին՝ համաձայն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հրամանագրի,նշված է փաստաթղթում:
