Ուսուցիչների վերապատրաստումը ֆորմալ բնույթ է կրում.վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց,որ առանց բարձրորակ ուսուցիչների և այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի իրականում որակյալ կրթական համակարգ ապահովելն անհնար է: «Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք ունենք ուսուցիչների վերապատրաստումների շատ դեպքերում ուղղակի ֆորմալ պրոցեսներ և բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով:Կա դասագրքերի բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից», - ասաց նա: Նա կրթության ու գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:
