«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ խոսել է ԼՂ խնդրի մասին` հայտարարելով, որ այդ հակամարտության կարգավորված չլինելը դարձել է ՀՀ զարգացման գլխավոր խոչընդոտը:
«Ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ԼՂ խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ... չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար,- ասել է նա` հավելելով,- ԼՂ կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»:
Նկատենք, որ նախկինում դիվանագետները նման պնդում չէին արել, ու եթե նկատի ունենանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո արագացնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, ԱՄՆ դեսպանի խոսքերն ուշագրավ են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը