Թրամփի հրամանագրի նկատմամբ համաշխարհային հանրության արձագանքը

Ամերիկայի Ձայն Փախստականների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել տարբեր երկրների իշխանությունների ու քաղաքական գործիչների կողմից: Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստորագրել է համաձայնագիր Օբամայի վարչակազմի օրոք՝ պարտավորվելով ընդունել 1200 փախստական Իրանից, Իրաքից ու Աֆղանստանից, ովքեր ներկայումս հանգրվանել են Պապուա Նոր Գվինեայի ու Նաուրոյի ճամբարներում: Սպիտակ տունը սակայն հայտարարել էր, որ ներմուծվող նոր համակարգը վերաբերում է բոլոր փախստականներին: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ կիրառվող արգելափակումը հակասում է բոլոր միջազգային պարտավորություններին ու սկզբունքներին: Ըստ նախագահի, այս հրամանագիրը հակասում է նաև ԱՄՆ-ի մոտեցմանը, ըստ որի այն դեմ է ոչ թե Իրանի ժողովրդին, այլ՝ Իրանի իշխանություններին: «Այս որոշման հիմքում ընկած է անօրինական խտրականությունը: Նրանք միշտ ասում են՝ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները, սակայն սա մարդու իրավունքների խախտում է», – հայտարարել է նախագահը: Միևնույն ժամանակ Թրամփի հրամանագրերին աջակցություն է հայտնել մահմեդական մեծամասնություն ունեցող Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալահ բին Զայեդը, ով հայտարարել է, որ նախագահի հրամանագրերն ԱՄՆ-ի ինքնիշխան իրավունքն է և կապված չէ որևէ կրոնի հետ: Նման մի արձագանք է տվել նաև Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, ով ասել է, որ Եվրոպան այսօր այն դիրքերում չէ, որ ուրիշների ընտրության մասին կարծիք հայտնի: Թրամփի վարչակազմի հրամանագրերին աջակցություն են հայտնել Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան ուժերը: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լա Պենը, ով խոստացել է հաղթանակի դեպքում սահմանափակել ներգաղթն ու փակել երկրի սահմանները, կողմ է Թրամփի հրամանագրերին, իսկ Նիդերլանդների ծայրահեղ աջակողմյան թեկնածու Գերտ Ուիլդերսը շնորհավորել է Թրամփին հրամանագրերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ սա միակ ձևն է ապահովելու անվտանգությունը: Նախագահ Թրամփին այս հարցում աջակցություն են հայտնել նաև Գերմանիայի և Իտալիայի պոպուլիստական կուսակցությունները: Փորձագետների կարծիքով, սակայն, խնդիրը կապված է ոչ թե ներգաղթի, այլ՝ ներգաղթյալների երկրորդ սերնդի ինտեգրացման հետ, որի վառ ապացույցը Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններն էին՝ իրականացված ներգաղթած եվրոպացիների երկրորդ սերնդի ներկայացուցիչների կողմից: Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը  եւ  ԵՄ ղեկավարությունը հետեւյալ հայտարարություններն  են արել. կարդալ այստեղ

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am