«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են։ Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տևական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով։ Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը։ «Ո՛չ, նման բան չկա։ Ես նման տեղեկություններ չունեմ»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր Աժ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը