Ամերիկյան հրամանագիրն ու մեր հարևանների զայրույթը

173 իրանցիներ մերժում են ստացել դեպի ԱՄՆ օդանավակայաններ չվերթ իրականացնող ինքնաթիռներ նստելու հարցում։ Այս մասին հայտնում է իրանական IRINN գործակալությունը՝ Դոնալդ Թրամփի կողմից միգրացիոն քաղաքականության ոլորտում հրամանագրի ստորագրումից հետո առաջին օրերի արդյունքներով։ Հրամանի համաձայն՝ հիշեցնենք, որ 90 օրով արգելք է սահմանվում Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի վրա։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավիաընկերությունները զանգվածաբար մերժում են Իրանի քաղաքացիներին գրանցել ԱՄՆ չվերթների։ Գրանցման չեն թողնվել նույնիսկ այն իրանցիները, ովքեր գրին քարտ ունեն։ Միաժամանակ ավիափոխադրողները դադարեցրել են Իրանի քաղաքացիներին տոմս վաճառել։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ հեռուստաալիքը ԱՄՆ նախագահի հրամանագիրն անվանել է «ռասիստական»։ Իրանի ԱԳՆ-ը կանչել է Շվեյցարիայի դեսպան Ջուլիո Հաասին, ով ներկայացնում է Վաշինգտոնի շահերը Թեհրանում։ Կանչի նպատակը բողոք արտահայտելն է՝ կապված Իրանի քաղաքացիների մուտքի սահմանափակման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի հետ։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմիի խոսքով՝ դեսպանին բողոքով նամակ է փոխանցվել՝ կապված ԱՄՆ նախագահի վերջին հրամանի, ներմուծված սահմանափակումների և ԱՄՆ ուղևորվող Իրանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ։ Դեսպանը հայտնել է, բողոքի նոտան Պետդեպին կփոխանցի կարճ ժամկետներում։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ միգրացիոն քաղաքականության խստացման համար, որի շրջանակներում ժամանակավորապես արգելվում է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Զարիֆը գրել է իր թվիթերյան էջում հետևյալը. «Թրամփի հակամուսուլմանական հրամանագիրը պատմության մեջ կմտնի որպես հսկայական նվեր ծայրահեղականներին և նրանց կողմնակիցներին»,- գրել է Զարիֆը: Նա հավելել է, որ Իրանի վիզա ունեցող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին թույլատրված է մուտքը այդ երկիր: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին փախստականների և Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանների ֆոնին հայտարարել է, որ ներկայում պատեր կառուցելու ժամանակը չէ: «Այժմ ազգերի միջև պատեր կառուցելու ժամանակը չէ, նրանք մոռացել են, որ երկար տարիներ առաջ բեռլինյան պատը քանդվել է։ Պատերն անհրաժեշտ է քանդել, եթե դրանք բաժանում են ժողովուրդներին», նշել է Ռուհանին՝ ելույթ ունենալով զբոսաշրջությանը նվիրված թեհրանյան համաժողովում։ «Այսօր մտերմության օրն է, և մենք դարձել ենք և հանդիսանում ենք հարևան՝ մշակույթի և գիտության տեսանկյունից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհը կրճատել հեռավորությունը մեր միջև։ Գլոբալիզացիան կրճատել է հեռավորությունը մեր միջև»,-ընդգծել է Իրանի նախագահը։ Թրամփի որոշումը դուր չի եկել նաև պաշտոնական Անկարային: Թուրքիան մեծ հույսեր էր փայփայում ԱՄՆ նոր նախագահի ընտրվելուց հետո: Օբամայի ու Էրդողանի հարաբերությունները չի կարելի ասել, որ սահուն էին, ավելին` Գյուլենի արտահանձնման պահանջի մասին անվերջ հայտարարելով` Էրդողանը ակնհայտորեն հայտնվել էր` անհարմար վիճակում, տեսնելով, որ Վաշինգտոնը հակված չէ հանձնել Գյուլենին` Անկարային: Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները Թրամփի օրոք: Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մարտի սկզբին այցելել Ռուսաստան։ Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները նշում է, որ այցը կկայանա Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի ռուս-թուրքական նիստի շրջանակներում։ Ակնկալվում է, որ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները պատրաստվում են քննարկել թուրքական արտադրանքի ներմուծման արգելքը չեղարկելու, Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի այցագրի ազատականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև սիրիական ճգնաժամը։ Միաժամանակ Անկարան քննադատել է Թրամփի ստորագրած հրամանագիրը, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների մուտքը և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ: Փախստականների ճանապարհին կանգնեցվող պատերը խնդրի լուծում չեն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով փախստականների ընդունումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը: «Դուք պատ կկառուցեք, բայց պատը խնդրի լուծում չէ: Պատերը կփլվեն: Բեռլինյան պատը երկար տարիներ կանգուն էր և ընկավ մեկ օրում, քանի որ չի կարելի դիմակայել փոփոխություններին: Պետք է այդ փոփոխությունները ըմբռնել: Տարածաշրջանային հարցերը չի կարելի լուծել՝ դրանք քողարկելով՝ կարծես աղբը գորգի տակ: Պետք է դեպի դրանք դեմքով շրջվել, քանի դեռ դրանք ավելի չեն աճել»,- ասել է Յըլդըրըմը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am